Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ԵՄ-ԵԱՏՄ տնտեսական համագործակցության հեռանկարները՝ Բեռլինյան 5-րդ Արևելյան ֆորումի օրակարգում
06/04/2017 18:44
Կիսվել

ԵՄ-ԵԱՏՄ տնտեսական համագործակցության հեռանկարները՝ Բեռլինյան 5-րդ Արևելյան ֆորումի օրակարգում

Ապրիլի 6-ին Գերմանիայում տեղի է ունեցել Բեռլինյան 5-րդ Արևելյան ֆորումը, որը նվիրված էր Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև գործընկերության հնարավորություններին ու առկա մարտահրավերներին։

Համաժողովին հրավիրված էին մասնակցելու ԵՄ և ԵԱՏՄ երկրների պետական ու մասնավոր հատվածների 400-ից ավելի ներկայացուցիչներ և փորձագետներ:

Բեռլինյան 5-րդ Արևելյան Ֆորումին մասնակցել և ելույթով հանդես է եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ (ԵՏՀ) Տիգրան Սարգսյանը։

Ֆորումին մասնակցել են նաև ԵՏՀ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը, ԵՏՀ Առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատուրյանը։

Ֆորումի շրջանակում տեղի են ունեցել թեմատիկ նիստեր և կլոր սեղաններ, որոնց ընթացքում քննարկվել են Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ առևտրային խոչընդոտների հաղթահարմանն ու ազատ առևտրին ուղղված քայլերը, համընդհանուր աճի ապահովմանն ուղղված համագործակցության հեռանկարները, թվայնացման, այդ թվում` թվային հմտությունների և ձեռնարկատիրական կարողությունների զարգացման, կիբեռանվտանգության և տվյալների պաշտպանության, տնտեսության տարբեր ճյուղերի թվային փոխակերպման, նորարարության և այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Ֆորումի շրջանակում տեղի է ունեցել նաև պաշտոնական ընթրիք-քննարկում, որի ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը հանդես է եկել ելույթով: Նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծել է, որ Եվրամիությունը Հայաստանի կարևոր տնտեսական և առևտրային գործընկերներից է․«Եվրամիության հետ առկա է արդյունավետ համագործակցություն, այդ թվում` ԵՄ աջակցության տարբեր գործիքների՝ «Հորիզոն 2020», «COSME» և այլ ծրագրերի կիրառմամբ, և նշված համագործակցությունը կրում է շարունակական բնույթ: Վերջինիս մասին է վկայում նաև 2017թ. ՀՀ-ԵՄ միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի նախաստորագրումը, որը չի հակասում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ՀՀ կողմից ստանձնած պարտավորություններին և նախատեսում է համագործակցություն տնտեսության տարբեր ոլորտներում»,- նշել է նախարարի տեղակալը: Նա նաև հավելել է, որ Հայաստանը հավակնում է կամուրջ դառնալ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության, ինչպես նաև Իրանի և Մերձավոր Արևելքի միջև:

Էմիլ Տարասյանը կարևորել է Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցությունը և նշել, որ թվայնացումը կարող է կարևոր նախադրյալ հանդիսանալ այդ համագործակցության համար: Այս ուղղությամբ ներկայացվել է թվայնացման և նորարարության ոլորտներում ՀՀ կողմից վարվող քաղաքականությունը, ինչպես նաև տեղեկատվություն` ԵՄ և ԵԱՏՄ կողմից իրականացվող նախաձեռնություններում Հայաստանի ներգրավվածության վերաբերյալ:

«Թվայնացման հետ մեկտեղ փոխգործակցության կարևոր նախադրյալ կարող է լինել տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների ներդաշնակեցումը, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչումը, որը թույլ կտա ապահովել նույն որակի ապրանքների մուտքը ԵՄ շուկա»,- նշել է Էմիլ Տարասյանը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02