Մարտին բենզինի և դիզվառելիքի գներն աճել են
Մարտին, փետրվար ամսվա համեմատ, հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 2.5%-ով և 2.0%-ով: Միևնույն ժամանակ, հաշվետու ամսում, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է բենզինի 2.4% գնանկում և դիզելային վառելիքի 1.4% գնաճ: 2016 թվականի դեկտեմբեր ամսվա համեմատ՝ համապատասխանաբար 8.2% և 13.1% գնաճ: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ստորև ներկայացնում ենք Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գների փոփոխությունները՝ վերջին 5 տարվա կտրվածքով.