Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. Վաչե Գևորգյան – Ես սիրում եմ իմ հողը
25/04/2017 12:50
Կիսվել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. Վաչե Գևորգյան – Ես սիրում եմ իմ հողը

Կոտայքի մարզի Հատիս գյուղի բնակիչ ֆերմեր Վաչե Գևորգյանն այն մարդկանցից է, ովքեր գերադասում են իրենց հանապազօրյա հացը վաստակել հայրենիքում` չբռնելով պանդխտության ճանապարհը: Հպարտությամբ ասում է, որ ինքը կապված է, ավելին, կպած է մայր հողին, առանց որի չի պատկերացնում կյանքը:

Բնիկ բայազետցի է: Նրա նախնիները Արևմտյան Հայաստանի այդ քաղաքից Արևելյան Հայաստան են գաղթել 19- րդ դարում: Ահա քանիերորդ սերունդն է, որ Գևորգյանների գերդաստանը ապրում է մայր Հայաստանում: Այսօր Վաչե Գևորգյանը Հատիս գյուղի ամենահաջողակ ֆերմերներից մեկն է, և այդ ամենին նա հասել է իր և երկու որդիների աշխատանքի շնորհիվ:

– Ամեն ինչ սկսվեց 1999 թվականի դեկտեմբերին, երբ ես ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից առաջին անգամ 300 ԱՄՆ դոլար վարկ վերցրեցի: Այդ գումարը գյուղատնտեսական նպատակով եմ ծախսել՝ կով եմ գնել, անասնակեր և…. Այսօր ունեմ 50 կով, էլ չեմ խոսում ոչխարների, հավերի, հնդկահավերի մասին: Մթերքի իրացման խնդիրը լուծված է ,- պատմում է Վաչե Գևորգյանը:

Վաչեն ցավով արձանագրում է, որ Հատիս գյուղում երիտասարդների թիվը շատ է պակասել: Ոմանք քոչել են «հեշտ կյանք» փնտրելու:

Շատերն են ցանկանում, որպեսզի Վաչե Գևորգյանի նման մարդկանց օրինակը, տնտեսության բնագավառում նրա հաջողությունները հայրենի ոստանը լքելու գաղափարից ետ պահեն գյուղերում մնացած երիտասարդներին:

– Ձեր ֆերմայում միայն Ձեր ընտանիքի անդամնե՞րն են աշխատում, թե՞ ուրիշ օգնողներ ունեք,- հարցնում եմ Վաչեին:

– Մեր ընտանիքի անդամներից բացի աշխատանքի ենք հրավիրել մեկ կթվորուհու և մեկ հովվի: Հիմնական ուժը մեր ընտանիքն է: Կինս, օրինակ, ով խնամում է մեր անասունները, առավոտյան 04:30- ից արդեն ոտքի վրա է: Այդ ժամանակ է սկսվում կովերի կիթը, իսկ իմ աշխատանքային օրը սկսվում է դրանից կես ժամ հետո և ավարտվում երեկոյան ժամը տասին:

– Դուք միայն անասնապահությա՞մբ եք զբաղվում:

– Ո՛չ, ունենք ավելի քան 20 հեկտար հողատարածություն, որտեղ հացահատիկ ենք ցանում: Խոտհարքներ էլ ունենք, որտեղից ձմեռվա համար անասնակեր ենք հավաքում:

Մեր զրույցի ժամանակ Վաչեի տղաները գտնվում էին դաշտում և զբաղված էին խոտ հնձելով, հավաքելով և տեղափոխելով: Տղաները լավ չարչարվում էին: Վաչեն նշեց, որ տարվա այս ժամանակաշրջանում իր տղաները աշխատում են արևածագից մայրամուտ:
Ինձ հետաքրքրեց, թե արդյո՞ք նրա կյանքում ամեն ինչ հարթ է ընթացել, դժվար պահեր չե՞ն եղել:

– Բնական է` ամեն ինչ այդքան հարթ չի եղել, ինչպես թվում է առաջին հայացքից, սակայն հողի աշխատավորը պետք է սիրի հողը, իր հոգին ներդնի աշխատանքի մեջ, նաև պատրաստ լինի բնության արհավիրքների դեմ պայքարելու: Եվ ոչ միայն բնության: Դժվարություններ եղել են, բայց մենք փորձել ենք հաղթահարել դրանք մեր նվիրվածության ու աշխատասիրության շնորհիվ:

Ես սիրում եմ մեր հողը, հողի աշխատավորը պիտի բարի մարդ լինի, համբերատար, չարչարանքից չվախեցող, տոկուն: Այդպիսին է հողի աշխատավորի «խաչը», որ մենք փորձում ենք տանել պատվով: Միակ ցանկությունս է, որ տղաներս ևս մնան Հատիսում և բազմապատկեն մեր հնարավորությունները, որպես հայրենի եզերքի նվիրյալներ՝ իրենց ուժն ու եռանդը ներդնեն մեր հայրենիքի հզորացման գործում:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02