Տնտեսական

USD BUY - 364.50+0.50 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.00+1.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 87.70+0.56 WTI - 82.65+1.35
COMEX:  GOLD - 4017.90-1.39 SILVER - 57.30-2.00
COMEX:  PLATINUM - 1599.50-0.87
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.62-0.07 EUR/GBP - 1.1399+0.20
FOREX:  EUR/USD - 1.1399+0.20 GBP/USD - 1.3296-0.04
STOCKS RUS:  RTSI - 877.11-2.02
STOCKS US: DOW JONES - 52747.32+1.03 NASDAQ - 24876.91-0.22
STOCKS US: S&P 500 - 7428.78+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62364.92-3.95 TOPIX - 3963.59-2.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25310.85+0.41 SSEC - 3813.31-1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10871.02+0.83 CAC40 - 8458.78+0.63
STOCKS EUR:  DAX - 25464.01+0.41
28/07/2026  CBA:  USD - 366.54-0.18 GBP - 486.77-1.74
28/07/2026  CBA:  EURO - 416.39-1.52
28/07/2026  CBA:  GOLD - 48022+67 SILVER - 695.7+8.03
Beeline-ը շնորհավորում է վետերաներին Հաղթանակի օրվա առթիվ և հայտարարում է տոնական ակցիայի անցկացման մասին
09/05/2017 11:03
Կիսվել

Beeline-ը շնորհավորում է վետերաներին Հաղթանակի օրվա առթիվ և հայտարարում է տոնական ակցիայի անցկացման մասին

Beeline-ը շնորհավորում է Հայրենական Մեծ պատերազմի և Շուշիի ազատագրման առթիվ բոլոր վետերաններին և հայտարարում է տոնական ակցիայի անցկացման մասին: 2017 թ. մայիսի 9-ին 00:00-ից մինչև 23:59-ն ընկած ժամանակահատվածում Beeline–ի ֆիքսված ցանցից դեպի ԼՂՀ, ԱՊՀ երկրներ, ինչպես նաև Վրաստան, Լատվիա, Լիտվա, Մոլդովա և Էստոնիա ֆիքսված և բջջային ցանցեր զանգերը կլինեն անվճար։

«Առաջին հերթին կցանկանայի շնորհավորել բոլոր վետերաներին Հաղթանակի օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել, որ ապրում ենք ազատ և խաղաղ երկնքի ներքո:   Ավանդույթի համաձայն Beeline-ը պատրաստել է անակնկալ վետերանների և բաժանորդների համար նվիրված այս երկու պատմական մեծ հաղթանակներին`Հայրենական Մեծ պատերազմի և Շուշիի ազատագրման 25-ամյակին: Ակցիան հնարավորություն կտա մեր բաժանորդներին շնորհավորել իրենց հարազատներին, բարեկամներին ու զինակիցներին և կիսվել նրանց հետ տոնական ու հաղթական տրամադրությամբ», – նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Ընկերության տարածած հայտարարության համաձայն՝ բացի այս ակցիայից, Beeline-ը Հաղթանակի օրվան նվիրված անցկացրել է «Ավելի քան 100 տարի միասին» իմիջային տեսահոլովակի շնորհանդեսը, որը նվիրված է Հայաստանում հեռախոսային կապի ստեղծմանը, բնակիչների կյանքին, երկրի և ընկերության պատմության կարևոր իրադարձություններին:

Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանն անցկացրել է իմիջային տեսահոլովակի շնորհանդեսը և նշել. «100-ից ավելի տարիների ընթացքում մենք զարգացնում ենք Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը. միասին հաղթահարել ենք խոչընդոտներ և հասել բազմաթիվ հաղթանակների։ Մենք հպարտ ենք, որ մեկ դար շարունակ պարգևում ենք մարդկանց շփման հաճույք. միասին կիսում ենք թե՛ ուրախության պահերը և թե՛ տխրության: Մեր կապը՝ ունենալով նաև ռազմավարական կարևոր նշանակություն, անցել է ժամանակի փորձություններով և չի ընդհատվել երկու աշխարհամարտերի և Արցախյան պատերազմի ընթացքում»:

«Ժամանակները փոխվում են, և մեզ հետ միասին փոխվում է կապի տեխնոլոգիաները: Beeline-ը հպարտորեն շարունակում է իր գործունեությունն որպես կապի առաջատար օպերատոր՝ ապահովվելով երկրի համար հուսալի հաղորդակցման միջոցներ, իսկ բնակիչների համար պարզ և հարմար ծառայություններ: Մենք միշտ քայլում ենք ժամանակին ընդառաջ՝ շարունակելով զարգացնել ժամանակակից տեխնոլոգիաները և տրամադրելով կապի արդիական ծառայություններ», – ամփոփել է Կոմերցիոն տնօրինության ղեկավարը:

 

28/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.54
-0.18
Եվրո (EUR)
416.39
-1.52
Ռուբլի (RUR)
4.661
-0.0442
Լարի (GEL)
139.6
+0.02
48022
+67
Արծաթ
695.7
+8.03