Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Զարմինե Զեյթունցյան. Հայաստանում իրականացվելու է զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիր
11/05/2017 18:55
Կիսվել

Զարմինե Զեյթունցյան. Հայաստանում իրականացվելու է զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիր

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն անդրադարձավ Գառնիի Քարերի սիմֆոնիա բնական հուշարձանի տարածքում սրճարան կառուցելու լուրերին և նշեց, որ եղել է այնտեղ ու զգուշացրել, որպեսզի այնտեղ ավելորդ շինարարություն չսկսվի:

«Քարերի սիմֆոնիան և Գառնիից դեպի Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհը մտնում է Համաշխարհային բանկի կարևոր ծրագրի մեջ, որի համար արդեն ամբողջ գոտին նախագծված է: Ես այնտեղ էի, տեսա, որ շինարարություն է սկսվում, և համայնքի ղեկավարին ասացի՝ ով շինարարություն է սկսում, զգուշացրեք, թող ծանոթանա ՀԲ ծրագրին, իմանա, որ հենց ծրագիրն սկսվեց, իր օբյեկտը լուրջ վտանգի տակ է գտնվելու, որովհետև սա զբոսաշրջային վայր է: Այսօր այդ հարցն արդեն քննարկում ենք, որպեսզի ավելորդ շինարարություն այնտեղ չսկսվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Զեյթունցյանը:

Միաժամանակ, նա կարծում է, որ զբոսաշրջային վայրերում պետք է լինի հանգստի գոտի՝ սրճարաններ, ռեստորաններ և այլն:

«Մեր հիմնական նպատակը ո՞րն է, որպեսզի զբոսաշրջիկին հնարավորինս երկար պահենք Հայաստանում և, կարող է կոպիտ հնչել, հնարավորինս ավելացնենք նրա ծախսած գումարի չափը: Եթե այսօր մեկ զբոսաշրջիկը միջինում Հայաստանում ծախսում է 700-800 դոլար, մենք ունենք հստակ ծրագիր այդ թիվը բարձրացնելու մինչև 1000 դոլար: Արտասահմանում որևէ թանգարան չկա, որի ամենակարևոր մասերից մեկը չկազմի սրճարանը և նույնիսկ թանկարժեք ռեստորանը: Այդ կոմպլեքս հաճույքը պետք է զբոսաշրջիկը զգա, դիտի արվեստ, լսի երաժշտություն, նստի սրճարանում կամ ռեստորանում և այլն: Իսկ մեզ մոտ շատ հաճախ այդ նյութականի ու հոգևորի հետ կապված շատ լուրջ խնդիրներ են առաջանում»,- ասաց Զեյթունցյանը:

Միաժամանակ, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահն ընդգծեց, որ ՀԲ-ի հետ իրականցվելու է զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման վարկային ծրագիր: Դրա շրջանակում զբոսաշրջային կետերի շրջակայքում հիմնվելու են տեղեկատվական կենտրոններ, զբոսաշրջիկների համար հանգստի պայմաններ, կառուցվելու են զուգարաններ, բարելավվելու են ենթակառուցվածքները: Հնգամյա ծրագիրը կիրականացվի Հաղպատ-Սանահին, Խոր Վիրապից Մեղրի ընկած հատվածներում:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25