Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Ռիչարդ Միլս. Ամերիկյան ընկերությունները շարունակում են հետաքրքրված մնալ Հայաստանի էներգետիկ ոլորտով
17/05/2017 21:46
Կիսվել

Ռիչարդ Միլս. Ամերիկյան ընկերությունները շարունակում են հետաքրքրված մնալ Հայաստանի էներգետիկ ոլորտով

Հայաստանում ԱՄՆ դեսպանության առաջնային ուղղություններից մեկը առևտրի, կոմերցիոն կապերի ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը խթանելն է, իսկ էներգետիկան այն ոլորտն է, որը կարող է հետաքրքիր լինել ամերիկյան գործարարների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ էներգետիկայի ոլորտին նվիրված համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«Կարծում եմ՝ այս ոլորտի հետ կապված Հայաստանը հպարտությամբ կարող է նշել այն ճանապարհի մասին, որն անցել է այս 25 տարում:  Միայն վերջին 5 տարում  այս ոլորտը 20 տոկոսի աճ է գրանցել:  Այսօր Հայաստանն ունի էներգաարտադրման կարողություններ: Այս հնարավորությունները ներառում են թե ավանդական, թե   նոր` վերականգնող կանաչ էներգիայի աղբյուրները»,-նշեց նա:

Ռիչարդ Միլսն ընդգծեց, որ դեսպանությունը չի կարող երաշխիքներ տալ արդյունքների վերաբերյալ, քանի որ իրենց խնդիրն է մեկ հարկի տակ համախմբել երկու երկրների գործարար ոլորտների ներկայացուցիչներին և նպաստել  երկխոսության ձևավորմանը:

«Դա Հայաստանի կառավարության և գործարարների խնդիրն է, որ հնարավորինս լավ ներկայացնեն, թե ինչով է հրապուրիչ Հայաստանը ամերիկյան ներդրողների համար, և կարևոր է, որ Կառավարության կողմից երաշխիքներ լինեն հավասար խաղի պայմանների համար»,-եզրափակեց դեսպանը՝ ընդգծելով, որ ամերիկյան ընկերությունների կողմից Հայաստանի նկատմամբ ցուցաբերվել է ավելի մեծ հետաքրքրություն, քան ակնկալվում էր:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90