Գրանցված միջին աշխատավարձ՝ 187 հազար դրամ
Հայաստանում աշխատողների գրանցված միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 187.15 հազար ՀՀ դրամ:
Ազգային Վիճակագրական Ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին մասնավոր և պետական հատվածներում աշխատողների միջին աշխատավարձերի տարբերությունը կազմել է շուրջ 70 հազար ՀՀ դրամ:
Այսպես, եթե հաշվետու ամիսներին պետական համակարգում միջին աշխատավարձը սահմանվել է 156.86 հազար ՀՀ դրամ, ապա մասնավոր հատվածում ցուցանիշը կազմել է 225.13 հազար ՀՀ դրամ:
Նշենք նաև, որ հաշվետու չորս ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 2.3% աճ:
Ըստ ձևավորված ավանդույթի՝ Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է, իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում: