Տնտեսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների թվի 25% աճ
24/05/2017 20:03
Կիսվել

Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների թվի 25% աճ

Հայաստանում 2017թ. ապրիլի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ զբոսաշրջության 25 տոկոս աճ է արձանագրվել: «Հայաստանի քարտեզագրումը` որպես համաշխարհային կարգի զբոսաշրջային ուղղություն, հնարավորությունները, մարտահրավերները և առաջընթացի ուղին» խորագրով համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության զարգացման պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: «Այս տարվա առաջին եռամսյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք զբոսաշրջության 15 տոկոս աճ: Առաջին 4 ամսվա տվյալներով աճը կազմում է 25 տոկոս, իսկ միայն ապրիլ ամսվա ընթացքում նախորդ տարվա ապրիլի նկատմամբ աճը կազմում է 45 տոկոս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Զեյթունցյանը:

Նա հավելեց, որ այս պահին վերլուծական աշխատանքներ են տարվում, քանի որ անցած տարվա ապրիլյան պատերազմը մեծ ազդեցություն է ունեցել զբոսաշրջիկների այցելությունների վրա: «Թեև մենք անցյալ տարվա ապրիլին էլ զբոսաշրջության 5 տոկոս աճ ունեցանք, բայց ամեն դեպքում ապրիլյան պատերազմն էական ազդեցություն ունեցավ: Հիմա մենք ցանկանում ենք պարզել, թե որքան կլիներ այս տարվա աճը նախորդ տարվա նկատմամբ, եթե չլիներ պատերազմը: Ես վստահ եմ, որ տարբերությունն այդքան մեծ չէր լինի»,- ասաց Զարմինե Զեյթունցյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճն արձանագրվել է հիմնականում թիրախային շուկաներ համարվող երկրներից այցելությունների աճի հաշվին: «Զգալիորեն աճել է Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը: Զբոսաշրջիկների թվի աճ ունենք նաև Չինաստանից, որի դեպքում աճը քանակային առումով փոքր է, սակայն տոկոսային առումով շատ մեծ է: Ֆիլիպիններից ևս զբոսաշրջիկների թվի աճ ունենք: Աճ ունենք նաև Ռուսաստանից: Ես կարող եմ ասել, որ Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստան ներքին անձնագրերով այցելելու հնարավորություն տալուց հետո երկու ամիսների ընթացքում շուրջ 7 հազար ռուս զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, և ես համոզված եմ, որ այս թիվը գնալով ավելանալու է»,- նշեց զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը:

Զեյթունցյանը նաև տեղեկացրեց, որ Իրանում և Ռուսաստանում Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը ներկայացնելուն ուղղված միջոցառումներ են անցկացրել Իրանում և Ռուսաստանում, որոնց ընթացքում ներկայացրել են Հայաստանի մշակույթը, խոհանոցը, զբոսաշրջիկների համար հետաքրքրություն ներկայացնող տեսարժան վայրերը:

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37