2017թ. I եռամսյակում Հայաստանում ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունն աճել է 30%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. հունվար – մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 15,110.2 հազար լիտր ոչ ակլոհոլային ըմպելիք, 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 30%-ով։
Միևնույն ժամանակ բնական հյութերի արտադրությունը նվազել է 5.3%-ով և կազմել 2,501.4 հազար լիտր։ Հանքային ջրերի արտադրության ծավալներն աճել են 9.3%-ով և կազմել 8,283.3 հազար լիտր, իսկ աղբյուրի ջրի արտադրությունն աճել է 3.1%-ով և կազմել 6,001.1 հազար լիտր։