Հեռահաղորդակցության ոլորտում անկում է
Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամսում մեր երկրում գրանցվել է հեռահաղորդակցության ոլորտի եկամուտների շուրջ 9% անկում: Հաշվետու չորս ամսում ոլորտում գործող ընկերություններն ապահովել են մոտ 43,0 մլրդ ՀՀ դրամի համախառն հասույթ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Հիշեցնենք, որ 2016 թվականին հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները միասին ապահովել էին 143 մլրդ 18.1 մլն ՀՀ դրամի հասույթ: 2015 թվականին համեմատ եկամուտները կրճատվել էին ավելի քան 20%-ով:
Անկումը զգալիորեն պայմանավորվել էր բջջային ծառայություններից եկամուտների կրճատմամբ: 2016 թվականին բջջային ծառայությունների ոլորտում եկամուտը կազմել էր 81 մլրդ ՀՀ դրամ: