Կրճատվել է հացի արտադրությունը
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Հայաստանում արտադրվել է 69 հազար 275.6 տոննա հաց: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է 2.3%-ով:
Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունն աճել է 11.2%-ով և կազմել 41.6 հազար տոննա, ձավարեղենի արտադրությունն աճել է շուրջ 60%-ով և կազմել 248.7 տոննա:
Հրուշակեղենի արտադրությունը աճել է 5.4%-ով և կազմել 3 հազար 696.6 տոննա, իսկ մակարոնեղենի արտադրությունն աճել է մոտ 27%-ով և կազմել 883.8 տոննա։