Տնտեսական

USD BUY - 392.00+2.00 USD SELL - 397.00+2.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 74.29-0.27 WTI - 70.99-0.14
COMEX:  GOLD - 2671.90+0.23 SILVER - 31.07+0.23
COMEX:  PLATINUM - 924.50-0.34
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.54-0.07 EUR/GBP - 1.0514+0.11
FOREX:  EUR/USD - 1.0514+0.11 GBP/USD - 1.2636+0.14
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39457.49-0.03 TOPIX - 2738.33-0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 19795.49-0.88 SSEC - 3386.33-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
16/12/2024  CBA:  USD - 393.82-0.19 GBP - 497.95-0.35
16/12/2024  CBA:  EURO - 413.08-0.16
16/12/2024  CBA:  GOLD - 33667.84-336.74 SILVER - 389.15-14.70
Երևան – «Զվարթնոց» օդանավակայան փորձնական երթուղին անչափ հարմար և մատչելի է
14/06/2017 19:46
Կիսվել

Երևան – «Զվարթնոց» օդանավակայան փորձնական երթուղին անչափ հարմար և մատչելի է

Երևանի Հանրապետության հրապարակից, ուղիղ ժամը 10:00-ին, «Զվարթնոց» օդանավակայան ուղևորվող ավտոբուսն սկսեց իր երթուղին։ Նույն ժամին օդանավակայանից Երևան շարժվեց հակառակ ուղղությամբ ուղևորվող ավտոբուսը։

Առաջին ուղևորներն առայժմ լրագրողներն ու նախարարության աշխատակիցներն էին։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արամ Արսենյանը նշեց, որ որպես սկզբնակետ ընտրված է Հանրապետության հրապարակը՝ հաշվի առնելով, որ այստեղ մեծ է զբոսաշրջիկների հոսքը, բացի այդ, մոտ է մետրոյի կայարանին։

«Սա փորձնական երթուղի է։ Փորձարկման ժամանակաշրջանում կկատարվեն ուսումնասիրություններ՝ հաշվի առնելով ինքնաթիռների չվացուցակները, օրվա տարբեր ժամերին ուղևորահոսքի քանակը և, ըստ այդմ, կկատարվեն փոփոխություններ»,- ասաց Ա. Արսենյանը։

 

Ընդամենը երկու կանգառ կատարելով՝ Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» կանգառում և Կենտրոնական ավտոկայանի տարածքում, 20 րոպե անց ավտոբուսն արդեն օդանավակայանում էր:

Այստեղ առանձնացված է հատուկ անվճար անցուղի, որտեղով իրականացվում է այս երթուղով տրանսպորտային միջոցների ելումուտը։ Օդանավակայանի անմիջապես մուտքի դիմաց ցուցանակն ազդարարում է ավտոբուսի կանգառը։

 

«Զվարթնոց» օդանավակայանի տնօրինության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ավտոբուսային և միկրոավտոբուսային ուղերթերի մասին իրազեկող վահանակներ կտեղադրվեն օդանավակայանի տարածքում:

Տեղեկանալով հարմարավետ ավտոբուսներով և մատչելի գումարով (փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է) Երևանի կենտրոն հասնելու հնարավորության մասին՝ հինգ ուղևոր ցանկություն հայտնեցին օգտվել այս երթուղուց:

 

Ուղևորներից մեկն իր ընկերների հետ Մոսկվայից էր վերադառնում։ Նա նշեց, որ Եվրոպական երկրներում ավտոբուսով քաղաք հասնելը վեց եվրոյից պակաս չի լինում, այս հարմարություններով փոխադրամիջոցի համար սա շատ մատչելի փոխադրավարձ է։

Ուղիղ ժամը 11:00-ին ավտոբուսն արդեն ուղղություն վերցրեց դեպի Երևան։

 

Հանրապետության հրապարակում հաջորդ ուղերթին պատրաստ արդեն մյուս ավտոբուսն էր սպասում, որն իր ուղերթը սկսեց ժամը 12:00-ին։ Այդպես յուրաքաչյուր կլոր ժամը մեկ՝ 24 ժամ անընդմեջ։

«Էլիտ բաս» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել իրականացնել փորձնական երթուղու սպասարկումը:

Մեկ-երկու ամիս անց, հաշվի առնելով բացթողումներն ու թերությունները, համապատասխան կարգով կհայտարարվի մրցույթ։

16/12/2024
դրամ
Դոլար (USD)
393.82
-0.19
Եվրո (EUR)
413.08
-0.16
Ռուբլի (RUR)
3.78
-0.05
Լարի (GEL)
140.02
+0.30
33667.84
-336.74
Արծաթ
389.15
-14.70