Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 395.00-1.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00-2.00
OIL:  BRENT - 87.07+0.89 WTI - 83.11+1.71
COMEX:  GOLD - 2254.80+1.78 SILVER - 25.10+1.21
COMEX:  PLATINUM - 923.00+1.21
LME:  ALUMINIUM - 2287.00-1.38 COPPER - 8806.00-0.59
LME:  NICKEL - 16560.00-3.19 TIN - 27375.00-0.99
LME:  LEAD - 2005.00-1.28 ZINC - 2416.00-2.74
FOREX:  USD/JPY - 151.29-0.05 EUR/GBP - 1.0773-0.43
FOREX:  EUR/USD - 1.0773-0.43 GBP/USD - 1.2623-0.03
STOCKS RUS:  RTSI - 1128.26-0.15
STOCKS US: DOW JONES - 39807.37+0.12 NASDAQ - 16379.46-0.12
STOCKS US: S&P 500 - 5254.35+0.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 40168.07-1.46 TOPIX - 2750.81-1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 16541.42+0.91 SSEC - 3010.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 7952.62+0.26 CAC40 - 8205.81+0.01
STOCKS EUR:  DAX - 18492.49+0.08
28/03/2024  CBA:  USD - 394.46-0.25 GBP - 497.65-0.91
28/03/2024  CBA:  EURO - 425.62-1.93
28/03/2024  CBA:  GOLD - 27808.22+146.08 SILVER - 310.90-4.13
Երևանում կանցկացվի «Մեր գյուղը» խորագրով փառատոն
20/06/2017 19:27
Կիսվել

Երևանում կանցկացվի «Մեր գյուղը» խորագրով փառատոն

Հայաստանի եւ Արցախի գյուղատնտեսական արտադրանքը ներկայացնելու եւ իրացնելու ակնկալիքով ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում քննարկվեց «Մեր գյուղը» խորագրով փառատոն անցկացնելու առաջարկությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն ասաց, որ փառատոնը կնպաստի զբոսաշրջիկներին եւ տեղի բնակիչներին Հայաստանի եւ Արցախի գյուղատնտեսական եւ մշակութային առանձնահատկություններին եւ նվաճումներին ծանոթացմանն ու փոքր եւ միջին բիզնեսի առաջխաղացմանը, ներքին եւ ներգնա զբոսաշրջության զարգացմանը: «Ագրոտուրիզմը զբոսաշրջության ամենազարգացած ուղղություններից է: Գյուղացիների մասին, որպես արտադրողների շատ քիչ մարդիկ գիտեն, իսկ այս նախագիծը կօգնի գյուղացուն իրացնել արտադրանքը լայն շրջանակներում»,-ասաց նա:

Հանդիպմանը քննարկվեց նախագիծն իրագործել 2017  թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Երեւանում, որի ընթացքում իրենց արտադրանքը կներկայացնեն Հայաստանի բոլոր մարզերի եւ Արցախի գյուղատնտեսական ապրանքներ արտադրող ֆերմերային տնտեսությունները, ձեռնարկությունները, փոքր եւ միջին արտադրողները:

«Մեր գյուղը» խորագրով նախագիծ-առաջարկությունը ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն ստացել է «Մեր գյուղը» ՍՊԸ կողմից:

28/03/2024
դրամ
Դոլար (USD)
394.46
-0.25
Եվրո (EUR)
425.62
-1.93
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.23
+0.18
27808.22
+146.08
Արծաթ
310.90
-4.13