Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Հայաստանում տարեկան գնաճը 2016 թ. կազմել է -1.1%
07/07/2017 13:53
Կիսվել

Հայաստանում տարեկան գնաճը 2016 թ. կազմել է -1.1%

Ելնելով ձևավորված մակրոտնտեսական միջավայրից՝ 2016 թ. ՀՀ ԿԲ-ն իրականացրել է ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն, որը նպատակաուղղված է եղել առկա գնանկումային միջավայրի մեղմմանը: Ազգային ժողովում ԿԲ-ի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: «Կենտրոնական բանկի հետևողականությունը դրամավարկային պայմանների աստիճանական թուլացման հարցում տվել է դրական արդյունքներ, քանի որ պահպանվող ցածր գնաճի ներքո տարվա ընթացքում էականորեն նվազել են գնաճային սպասումները, դիտվել է ներքին պահանջարկի և գնաճի որոշ չափով վերականգնում, ինչպես նաև եկամուտների գնողունակության պահպանում և արտաքին մրցունակության վերականգնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Ջավադյանը:

Նա հավելեց, որ 2016 թ. չորրորդ եռամսյակում պահպանվել են տնտեսության աճի դանդաղ տեմպերը՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ճյուղերում թողարկման ծավալների նվազմամբ, ինչից ելնելով, Կենտրոնական բանկը 2016 թ. տնտեսական աճը վերանայել է դեպի ներքև: «Այնուհանդերձ, 2017 թ. տնտեսական աճի կանխատեսումն էականորեն չի վերանայվել: «2016 թ. պահպանվող գնանկումային զարգացումները չորրորդ եռամսյակում որոշակիորեն մեղմվել են և տարեվերջին 12-ամսյա գնաճը կազմել է -1.1 տոկոս: «Պայմանավորված որոշ ոչ պարենային ապրանքների ակնկալվող ցածր գների ձևավորմամբ և այս տարվա փետրվարից էլեկտրաէներգիայի սակագնի իջեցմամբ՝ գնաճի նպատակին հասնելու հետագիծը նախորդ կանխատեսման համեմատ կլինի փոքր-ինչ ավելի դանդաղ: Մինչև 2017 թ. վերջ գնանկումային միջավայրն աստիճանաբար կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին»,- ընդգծեց ՀՀ ԿԲ նախագահը:

Արթուր Ջավադյանը հայտնեց, որ 2016 թ. չորրորդ եռամսյակում արձանագրվել է 2.7 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա 1.9 տոկոսի համեմատ, ինչի արդյունքում էլ 12-ամսյա գնաճը կազմել է -1.1 տոկոս: Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ 2017 թ. տնտեսական աճի տեմպերը կարագանան՝ հիմնականում պայմանավորված Հայաստանի տնտեսությունում ակնկալվող ներքին պահանջարկի աստիճանական վերականգմամբ, ներդրումների և արտահանման խթանմանն ուղղված կառավարության մի շարք ծրագրերի արդյունավետ իրագործմամբ, արտաքին տնտեսական միջավայրի շարունակվող բարելավմամբ և կառուցվածքային բարեփոխումների իրականացմամբ: Արդյունքում՝ 2017 թ. ակնկալվում է 2.2-3.2 տնտեսական աճ:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85