Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Ֆիրդուսի տոնավաճառի ապամոնտաժումը վերսկսվեց
19/07/2017 17:37
Կիսվել

Ֆիրդուսի տոնավաճառի ապամոնտաժումը վերսկսվեց

Երևանի Ֆիրդուսի փողոցի տոնավաճառի ապամոնտաժումը վերսկսվեց և  առևտրականները  հավաքում են իրենց ապրանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆիրդուսի փողոցի տոնավաճառի առևտրականների մեծ մասը բացել էին իրենց տաղավարները և շարունակում էին ապրանքների վաճառքը, սակայն, ավելի ուշ ապամոնտաժող հատուկ տեխնիկա մտցվեց  այդ տարածք և առևտրականները ստիպված եղան հավաքել իրենց ապրանքները:

Հուլիսի 19-ի  առավոտյան բնակիչները և առևտրականները թույլ չէին տվել փողոցում ապամոնտաժում իրականացնել: Առևտրականները նշում էին, որ իրենց ապրուստի միջոցը առևտուրն է: Նրանց առաջարկ էր եղել այլ տոնավաճառներ տեղափոխվելու վերաբերյալ, սակայն հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ տաղավարների վարձակալման գները բարձր են:

Առևտրականների մի մասը մինչև 2018 թվականի հունվար ժամանակ էր խնդրում, որ կարողանան իրենց ապրանքներն ամբողջությամբ վաճառել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրել էին, որ կառավարության որոշմամբ, Ֆիրդուսի տարածքը հանրային գերակա շահ էր ճանաչվել դեռ 2007 թվականին և այն պետք է իրացվի՝ քաղաքաշինական ծրագիր կյանքի կոչելու համար:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին, որ քաղաքապետարանում դեռևս մեկ ամիս առաջ տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականներին այլ տոնավաճառներում տեղավորելու աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ հունիսի 19-ից 20 առևտրականներ տեղափոխվել են այլ տոնավաճառներ, իսկ մյուսների հետ բանակցությունները դեռևս շարունակվում են: Նշվել է, որ պետք է լուծվեր ևս 30 առևտրականների տեղափոխման հարցը:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25