
Գրանցված միջին աշխատավարձը 187 հազար դրամ է
Հայաստանում գրանցված միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 187.32 հազար ՀՀ դրամ:
Ազգային Վիճակագրական Ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին կեսին մասնավոր և պետական հատվածներում աշխատողների միջին աշխատավարձերի տարբերությունը կազմել է ավելի քան 68 հազար ՀՀ դրամ:
Այսպես, եթե հաշվետու ամիսներին պետական համակարգում միջին աշխատավարձը կազմել է 156.48 հազար ՀՀ դրամ, ապա մասնավոր հատվածում ցուցանիշը կազմել է 225.34 հազար ՀՀ դրամ:
Նշենք նաև, որ հաշվետու վեց ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 1.3% աճ:
Ըստ ձևավորված ավանդույթի՝ Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է, իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում: