Մի շարք երկրներ, հավանություն են տալիս OPEC+ գործարքի երկարացմանը
Մի քանի երկրներ, որոնց թվում Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը եւ Վենեսուելան, հավանություն են տալիս ՕՊԷՔ+ գործարքի երկարացմանը 2018 թվականի մարտ ամսից հետո: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել Է Վենեսուելայի նավթարդյունաբերության նախարար Նելսոն Մարտինեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք կքննարկենք դա եւ այսօր քննարկեցինք (համաձայնագրի գործողության ժամկետի երկարացման գաղափարը): Սաուդյան Արաբիան, Վենեսուելան, Ռուսաստանը նույնպես (հավանություն են տալիս այդ գաղափարին)»,- ասել Է նա՝ չճշտելով, թե ինչ ժամկետ Է դիտվում երկարացման գաղափարը քննարկելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: