
Շիրակում կարտոֆիլի և հացահատիկի առատ բերք են ակնկալում
Գյումրիի սելեկցիոն կայանում արդեն մեկնարկել են բերքահավաքի աշխատանքները: Հուլիսի 22-ին ընթացող աշխատանքներին տեղում ծանոթացել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը: Վերջինս այցելել է նաև Շիրակի մարզի Ախուրյան համայնք, որտեղ պատրաստվում են կարտոֆիլի բերքահավաքին:
Գյուղատնտես, Շոտլանդական IPM ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Արիստակես Հունոյանը փոխնախարարին տեղեկացրել է, որ նախորդ տարի 1 հա ցանքատարածությունից ստացել է 70 տոննա բերք, իսկ այս տարի սպասում է ավելի մեծ արդյունք:
Առավել մանրամասն` տեսանյութում