Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Գ+ Հայաստանում ներդրվում է գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտ. խախտված իրավունքների հարցը կլուծվի ավելի արդյունավետ
02/08/2017 14:38
Կիսվել

Գ+ Հայաստանում ներդրվում է գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտ. խախտված իրավունքների հարցը կլուծվի ավելի արդյունավետ

Արդարադատության նախարարությունը հանրային լայն քննարկման է ներկայացրել «Գործարարների շահերի պաշտպանի մասին» նախագիծը: Այս առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ՝ պարզելու, թե ինչով էր պայմանավորված նախագծի մշակման անհրաժեշտությունը և ինչ նորամուծություններ է նախարարությունն առաջարկում ներդնել:

-Արդարադատության նախարարությունը հանրային լայն քննարկման է ներկայացրել «Գործարարների շահերի պաշտպանի մասին» նախագիծը: Ինչով էր պայմանավորված սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը:

-«Գործարարների շահերի պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրից: Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի հունիսի 22-ի որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի «Մարդու իրավունքների պաշտպանություն, արդարադատություն և կոռուպցիայի դեմ պայքար» բաժնի 14-րդ կետը, որով նախատեսվում է մինչև 2017 թվականի ավարտը մշակել «Գործարարների շահերի պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագիծ և այն ներկայացնել ՀՀ Ազգային ժողով ու մինչև 2018 թվականի ավարտը, որպես գործարարների խախտված կամ վիճարկվող` օրինական շահերի պաշտպանության և վեճերի լուծման այլընտրանքային արդյունավետ միջոց, ներդնել գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտ:

Միաժամանակ, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավման, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և վերջիններիս մասնակցությամբ կազմակերպություններում գործարարների շահերի ներկայացման և դրանց արդյունավետ պաշտպանության արտադատական մեխանիզմի ներդրման, գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող գործոնների բացահայտման և դրանց վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու պահանջներով:

-Այս նախագծով ինչ նորամուծություններ և փոփոխություններ են առաջարկվում:

-Նախատեսվում է գործարարների շահերի պաշտպանությամբ զբաղվող մասնագիտացված մարմնի՝ Գործարարների շահերի պաշտպանի գրասենյակի ստեղծում, որի ղեկավարումն իրականացնում է գործարարների շահերի պաշտպանը:

Նախագծով առաջարկվող գործարարների շահերի պաշտպանության մեխանիզմն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են Պաշտպանի գործունեության հատուկ ուղղվածությամբ, մասնավորապես՝ պաշտպանի գործունեության խնդիրներն են՝ գործարարների գործունեության ընթացքում առաջացող խնդիրներին արագ արձագանքումը: Երկրորդ` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, «Գործարարների շահերի պաշտպանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կազմակերպություններում գործարարների շահերի ներկայացումը և դրանց պաշտպանությունը: Երրորդ`գործարարների գործունեության խոչընդոտների վերացմանն ու գործարարների աջակցությանն ուղղված միջոցներ ձեռնարկելը, ներդրումների խթանումը և գործարարությանն օժանդակելը, գործարար միջավայրի բարելավումը ` արդյունավետ ու անխոչընդոտ գործունեության իրականացման միջավայրի ստեղծումը, ներդրումներին և գործարարությանն առնչվող վարչարարական խոչընդոտների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելը, ներդրումները և գործարար միջավայրը կարգավորող բարենպաստ օրենսդրական դաշտի ձևավորմանն օժանդակելը:

Պաշտպանն ուսումնասիրում է ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կամ տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ կազմակերպությունների դեմ (եթե դրանց գործունեությունն անմիջականորեն առնչվում է գործարար ոլորտին կամ այլ կերպ ազդում գործարարների շահերի կամ գործարար միջավայրի վրա) գործարարների ներկայացրած դիմումները, եթե դրանց որոշումների, գործողությունների կամ անգործության հետևանքով խախտվել են գործարարների շահերը:

Ի տարբերություն ներկայումս գործող մի շարք մարմինների, որոնք օժտված են գործարարների շահերի պաշտպանության որոշ լիազորություններով, Պաշտպանը, բացի իրեն հասցեագրված դիմումների ուսումնասիրությունից, իրավասու է հարցի ուսումնասիրություն սկսել նաև սեփական նախաձեռնությամբ:

Գործարարների ահազանգերի արձանագրման և հարցերին արագ արձագանքելու նպատակով Մարմնի աշխատակազմում գործում է գործարարների աջակցության ծառայություն (թեժ գիծ), որին գործարարների կողմից կարող են ներկայացվել հրատապ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ դիմումներ և առաջարկություններ՝ ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող վարչարարության և օրենսդրության վերաբերյալ:

Պաշտպանին դիմումներ կարող են տրվել այն պահից սկսած վեց ամսվա ընթացքում, երբ դիմումատուն իմացել է կամ կարող էր իմանալ իր շահերի խախտման մասին:

Բացի այդ, Պաշտպանի գործունեության առանձնահատկություններից է գործարարների խնդիրների արձագանքման օպերատիվությունը: Մասնավորապես, Պաշտպանը կարող է դիմումների ուսումնասիրության արդյունքում եզրակացություններ տալ 5-օրյա ժամկետում, եթե բողոք ներկայացրած անձը բողոքում հիմնավորում է խախտումով ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ առաջանալու հնարավորությունը, և Պաշտպանը գտնում է, որ դիմումը 5-օրյա ժամկետում չուսումնասիրելու դեպքում դիմումատուի համար կառաջանան այնպիսի բացասական և ծանր հետևանքներ, որոնք արդարացված չեն որևէ իրավաչափ նպատակով:

-Ներկայումս գործարարների շահերը ինչպես են պաշտպանվում և ինչ խոչընդոտների առջև են նրանք կանգնում:

-Գործարարների շահերի պաշտպանության գործող մեխանիզմների վերաբերյալ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս առկա են գործարարների շահերի պաշտպանության որոշ մեխանիզմներ ,ինչպես օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովը և այլն, այնուամենայնիվ, առկա չէ այնպիսի մասնագիտացված մարմին, որի գործունեությունն ուղղված կլինի գործարարներին աջակցելուն և վերջիններիս շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացնելուն, գործարարների խնդիրներին արագ արձագանքելուն, գործարար միջավայրում առկա համակարգային խնդիրների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելուն, և որն օժտված կլինի անհրաժեշտ լիազորություններով՝ հանդես գալով որպես միջնորդ օղակ հանրային և մասնավոր հատվածների միջև և երաշխավորելով վերջիններիս արդյունավետ երկխոսությունը:

-Ինչ ակնկալիքներ կան, եթե սույն նախագիծն ընդունվի Ազգային Ժողովի կողմից:

– Օրենքի նախագծի ընդունման հետ կապված ակնկալիքների վերաբերյալ հայտնում եմ, որ նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետությունում գործարարների շահերի պաշտպանության համար կստեղծի լրացուցիչ արդյունավետ երաշխիքներ, կխթանի ներդրումների ներգրավման գործընթացը, կապահովի գործարարների դիմումների արդյունավետ և ողջամիտ ժամկետներում քննությունը, գործարարների խախտված կամ վիճարկվող իրավունքների վերականգնումը, գործարար միջավայրի բարելավումը ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, կստեղծի պետություն-մասնավոր հատված առավել արդյունավետ երկխոսության հիմքեր, ինչպես նաև նախադրյալներ՝ գործարարների կողմից առաջարկվող, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված իրավական ակտեր ընդունելու, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ նախագիծը դեռևս գտնվում է շահագրգիռ մարմինների հետ քննարկումների փուլում, ուստի, չի բացառվում, որ քննարկումների արդյունքում լրամշակվածը պարունակի վերոնշյալ կարգավորումներից տարբերվող կարգավորումներ:

Հարցազրույցը` Կարեն Խաչատրյանի

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25