Տնտեսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.50+0.50
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 448.00+0.00
OIL:  BRENT - 67.62-1.10 WTI - 62.51-1.64
COMEX:  GOLD - 4874.50-1.92 SILVER - 73.45-1.74
COMEX:  PLATINUM - 2057.70+1.61
LME:  ALUMINIUM - 3077.50-0.73 COPPER - 12881.00+0.04
LME:  NICKEL - 16984.00-2.55 TIN - 46702.00-5.96
LME:  LEAD - 1960.00-0.88 ZINC - 3337.50-1.08
FOREX:  USD/JPY - 153.47+0.27 EUR/GBP - 1.1842+0.03
FOREX:  EUR/USD - 1.1842+0.03 GBP/USD - 1.3552-0.40
STOCKS RUS:  RTSI - 1135.20-0.77
STOCKS US: DOW JONES - 49533.19+0.07 NASDAQ - 22578.38+0.14
STOCKS US: S&P 500 - 6843.22+0.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 57143.84+1.02 TOPIX - 3807.25+1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 26705.94+0.00 SSEC - 4082.07+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10556.17+0.79 CAC40 - 8361.46+0.54
STOCKS EUR:  DAX - 24998.40+0.80
18/02/2026  CBA:  USD - 377.69+0.86 GBP - 512.37+0.03
18/02/2026  CBA:  EURO - 446.88+0.6
18/02/2026  CBA:  GOLD - 59033-1206 SILVER - 906.42-27.55
27.5 մլն դոլար մեկնարկային գնով աճուրդի է հանվում ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության շենքը
01/09/2017 14:49
Կիսվել

27.5 մլն դոլար մեկնարկային գնով աճուրդի է հանվում ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության շենքը

ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 3-ի թիվ 947-Ա  որոշմամբ  օտարման ենթակա  «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմ­նար­կին ամրացված պետական սեփականություն հանդիսացող շենքը սեպտեմբերի 19-ին կհանվի աճուրդի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ  կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից, աճուրդ մեկնարկային գինն է 13223400652 ՀՀ դրամ: Ներկայացնում ենք աճուրդի մասին հաղորդագրությունն ամբողջությամբ:

«ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության  «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա  2017թ. սեպտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին, «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում

Հասցեն` ք. Երեվան, Դ.Անհաղթի 23:

Վաճառվում է ՀՀ կառավարության 2017թ.  օգոստոսի 3-ի թիվ 947-Ա  որոշմամբ  օտարման ենթակա  «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմ­նար­կին ամրացված պետական սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Նալ­բանդյան փողոցի 28 հասցեում գտնվող՝ 7809.9 քառ. մետր մակերեսով շենքը և դրա  օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հան­դիսացող՝ 0.252065 հեկ­տար մակերեսով  հողամասը: Աճուրդի մեկնարկային գինը՝ 13223400652 ՀՀ դրամ:

*Գնահատված արժեքը 2016 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ՝ 13223400652դրամ:

**Համաձայն ՀՀ կառավարության 2017թ.  օգոստոսի 3-ի թիվ 947-Ա  որոշման՝

– աճուրդի հաղթողը (այսուհետ` գնորդ) պարտավոր է նաև վճարել գույքի  զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժ­նային մաս հանդիսացող 0.252065 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային ար­ժեքը`    151239348 դրամ «Շենքերի և շինու­թյուն­ների օտարման գործընթացում պե­տա­կան սեփականություն հանդիսացող հողերի օտա­րումից մուտքեր» գանձապետական հաշվին.

– Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետն` աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 600000 դրամ գումարի արժեքը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքում է օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտա­վորվում է՝

ա. գույքի հանձնում-ընդունումից հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պատմության և մշակույթի հուշարձանների պահպա­նության բնագավառի լիազորված մարմնին տալ հուշարձանի պահպանական պարտա­վորագիր, ինչպես նաև գույքի օգտագործման նպատակի և բնույթի փոփոխումները համաձայնեցնել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բնագա­վառում լիազորված մարմնի հետ, իսկ ներդրումների իրականացմամբ հուշարձանի փո­փոխումը՝ միայն լիազորված մարմնի եզրակացության հիման վրա՝ Հայաստանի Հան­րապետության կառավարության թույլտվությամբ,

 բ. իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը.

– գույքը գնորդին հանձնվում է օտարման պայմանագրի ստորա­գրման օրվանից սկսած՝ եռամսյա ժամկետում.

– աճուրդի հաղթողը վճարումները կատարում է աճուրդի արձանագրությունն ստորագրելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապե­տության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել «Շեն­քերի և շինու­թյուն­ների օտարման գործընթացում պե­տա­կան սեփականություն հան­դի­սա­ցող հողերի օտա­րումից մուտքեր» գանձապետական հաշվին:

Աճուրդը կանցկացվի դասական (գնի ավելացման) եղանակով:

Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները, որոնք մինչև 2017թ. սեպտեմբերի 15-ը, ժամը` 17:00 աճուրդային հանձնաժողովին են (հասցեն` ք. Երևան, Դ. Անհաղթի 23) ներկայացրել.

– աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը, որի չափն է` 661170033 ՀՀ դրամ, մուտքագրման հաշիվն է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի թիվ 163518001652 դրամային հաշիվը:

– աճուրդի մասնակցության վճարի անդորրագիրը, որի չափն է 20000 դրամ (վճարվում է  «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի դրամարկղ), գույքի գնի մեջ չի  ներառվում և անկախ աճուրդի արդյունքներից  չի վերադարձվում,

– անձնագիրը, իսկ իրավաբանական անձինք հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը:

Վերը նշված փաստաթղթերի առկայության դեպքում աճուրդային հանձնաժողովը մասնակցին տրամադրում է մասնակցի վկայական: Աճուրդին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:

Աճուրդին կարող են ներկա գտնվել դիտորդներ` աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճար` 3000 դրամ: Աճուրդի մասնակցի վկայականները տրամադրվում են «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ում (հասցեն` ք.Երևան, Դ.Անհաղթի 23) մինչև աճուրդի բացմանը նախորդող աշխատանքային օրը, ժամը՝ 17:00, իսկ դիտորդի տոմսերը վաճառվում են` ընդհուպ մինչև աճուրդի սկսվելը:

Աճուրդի մասնակիցների անձնագրի առկայությունը պարտադիր է:

Աճուրդի մասնակիցները վաճառվող լոտ(եր)ին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում` յուրաքանչյուր օր, ժամը՝ 09:00-ից մինչև 17:00 (բացառությամբ ժամը` 13:00-ից մինչև 14:00), ք.Երևան, Նալբանդյան փողոցի N 28 հասցեում:

Նախքան աճուրդի սկսվելը՝ աճուրդային հանձնաժողովը գրանցում է մասնակիցներին և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է քարտ:

Աճուրդը վարում է աճուրդավարը: Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների  կատարած նախորդ գնային հայտը` նվազագույնը հավելման (քայլի) գույքի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում  է աճուրդի հաղթած մասնակից: Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդի հաղթած մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը: Աճուրդավարի կողմից աճուրդի հաղթող համարված մասնակիցը պարտավոր է` հանձնարարագիր ստանալուց երեսուն րոպեի ընթացքում, վճարել իր առաջարկած գնի առնվազն 3 տոկոսի չափով գումար, որը սահմանված ժամկետում (10 օրվա ընթացքում) հետագա վճարումները կատարելու դեպքում, նախավճարի հետ միասին հաշվարկվում է վճարման ենթակա գումարի մեջ, իսկ վճարումներից խուսափելու դեպքում չի վերադարձվում և տվյալ մասնակիցը զրկվում է աճուրդին մասնակցելու իրավունքից, իսկ լոտի աճուրդը վերսկսվում է մեկնարկային գնից: Եթե աճուրդում հաղթող համարված մասնակիցը սահմանված ժամկետում (հանձնարարագիր ստանալուց 30 րոպեի ընթացքում) վճարում է իր առաջարկած գնի առնվազն 3 տոկոսի չափով գումար, ապա նա ճանաչվում է աճուրդի հաղթող և ստորագրում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը: Աճուրդում չհաղթող մասնակցին, մուծված նախավճարը վերադարձվում է վերջինիս` մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմելուց հետո:

Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու (որը տրամադրվում է դիմումի առկայության դեպքում, մեկ օրվա ընթացքում, պատճենահանման ծախսերը վճարելու պայմանով) և լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար կարող եք դիմել ք. Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեով կամ զանգահարել աճուրդային հանձնաժողովին` հեռ. 011-23-73-01, ինտերնետ URL http//www.spm.am:

Հնարավոր փոփոխություններն  ու լրացումները կհրապարակվեն այն ձևով, ինչպես կատարվել է աճուրդի մասին սույն հրապարակային ծանուցումը»:

18/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.69
+0.86
Եվրո (EUR)
446.88
+0.6
Ռուբլի (RUR)
4.9281
+0.0208
Լարի (GEL)
141.06
+0.32
59033
-1206
Արծաթ
906.42
-27.55