Տնտեսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Կարեն Կարապետյան. Գյումրին մեր ամենահեռանկարային տուրիստական ուղղություններից է
02/09/2017 14:24
Կիսվել

Կարեն Կարապետյան. Գյումրին մեր ամենահեռանկարային տուրիստական ուղղություններից է

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Գյումրիում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:

Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է, որ մարզում ապահովվել է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 48 տոկոսը, մեկ շնչին ընկնող մարզի տարածքային ՀՆԱ կազմում է 800.9 հազ դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016-ին կազմել է 40 մլրդ 252.3 մլն դրամ, մեկ շնչի հաշվարկով՝ 165.5 հազ. դրամ: Արդյունաբերության հիմնական ուղղությունը` մշակող արդյունաբերությունը՝ 31 մլրդ 910.1 մլն. դրամ, որից սննդամթերքի արտադրությունը՝ 25 մլրդ 542.4 մլն դրամ, խմիչքի արտադրությունը՝ 2 մլրդ 592 մլն 931 հազ դրամ, հագուստի արտադրությունը՝ 1 մլրդ 959.2 մլն դրամ:

Մարզպետի խոսքով, մարզի զարգացման գերակա ուղղություններից է գյուղատնտեսությունը: 2016թ.-ին մարզի համախառն գյուղատնտեսության արտադրանքի ծավալը կազմել է 100.7 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում 414.1 հազ. դրամ: Նշվել է, որ մարզում ցածր է ոռոգելի հողատարածքների թիվը. Այն կազմում է առկա վարելահողերի 23 տոկոսը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում կառավարություն է ներկայացվել 9 ներդրումային ծրագիր՝ 1 մլրդ 815.4 մլն դրամի չափով: Նշված ծրագրերից կառավարության հավանությանն է արժանացել 7-ը՝ 1 մլրդ 485,9 մլն դրամ: Եվս 6 ներդրումային ծրագիր ընթացիկ քննարկման փուլում են գտնվում Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում և ընթացիկ 3 նոր ծրագիր այս շաբաթ ներկայացվելու է:

Մարզի տնտեսավարող սուբյեկտների և օտարերկրյա ներդրողների կողմից մարզում իրականացվել ու իրականացվում են մի շարք ծրագրեր, այդ թվում՝ Եվրամիության աջակցությամբ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը սկսել է ծրագրավորման դասընթացներ Գյումրիի ու Շիրակի մարզի 200 գործազուրկների համար, Բավրա գյուղում կառուցվել է հնդկաձավարի արտադրության գործարան, որտեղ նախատեսվում է իրականացնել տարեկան շուրջ 9 հազար տոննա հնդկաձավարի վերամշակում և փաթեթավորում: Գյումրիում և Արթիկում կառուցվում են կարի արտադրամասեր: Գյումրիի նախկին երկաթգծի հիվանդանոցի շենքը վերանախագծվել է որպես կարի արտադրամաս, որն ապահովելու է 1500 աշխատատեղ: Նախատեսվում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կառուցումը:

Արթուր Խաչատրյանը նշել է, որ մարզի զարգացման գերակա ուղղություններից է նաև զբոսաշրջությունը՝ նկատի ունենալով, որ մարզը հարուստ է պատմամշակութային և հնագիտական հուշարձաններով: Այս առումով կարևորվել է Գյումրի քաղաքի «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի, Հառիճի և Մարմաշենի վանական համալիրների, Երերույքի տաճարի դերը, որոնք հանդիսանում են նպաստավոր պայմաններ զբոսաշրջության զարգացման համար, իսկ «Արփի լիճ» ազգային պարկն իր ուրույն կենսաբազմազանությամբ էկոզբոսաշրջային կլաստերի կազմակերպման լավագույն տարածքն է:

Անդրադառնալով զեկույցում ներկայացված տարբեր ոլորտներին՝ վարչապետը նախ անդրադարձել է մարզում ոռոգելի տարածքների ցածր մակարդակին և Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանից հետաքրքրվել այդ խնդրի լուծման հնարավորությունների մասին: Կոմիտեի նախագահը նշել է, որ այժմ Կապսի ջրամբարի կառուցման հետ կապված ուսումնասիրություններ են կատարվում՝ պարզելու դրա տնտեսական արդյունավետությունը: Արսեն Հարությունյանի խոսքով, մարզում քայլեր են ձեռնարկվելու ներտնտեսային ցանցի զարգացման, ոռոգելի տարածքների ավելացման ուղղությամբ և համապատասխան ծրագիրն առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է Շիրակի մարզի նկատմամբ ցուցաբերել հատուկ ուշադրություն, քանի որ ոռոգելի տարածքների մակարդակն այստեղ խիստ ցածր է:

Վարչապետը կարևորել է Գյումրիի սելեկցիոն կայանի զարգացումը և ավելացրել, որ կառավարության նպատակն է սերմարտադրության ոլորտում նվազեցնել արտաքին աշխարհից կախվածությունը: Գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն զեկուցել է, որ այժմ իրականացվում է սերմաբուծության զարգացման ծրագիրը, որով նախատեսվում է Գյումրիի սելեկցիոն կայանի, Սյունիքի սերմնաբույծների միության և էջմիածնի կայանի գործունեության արդյունքում արտադրել բարձր վերարտադրության սերմեր, որի նպատակն է Հայաստանում գյուղացիական տնտեսություններին ապահովել տեղական արտադրության սերմերով: Վարչապետին ներկայացվել է նաև մարզում տեսքտիլի ոլորտի զարգացման ծրագիրը:

Խոսելով զբոսաշրջության զարգացման մասին՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Գյումրին մեր ամենահեռանկարային տուրիստական ուղղություններից է, և պետք է հետևողական աշխատանքներ իրականացվեն այդ ամենը ներկայացնելու ուղղությամբ: Զեկուցվել է, որ ներկայում ընթացքի մեջ է Գյումրիում զբոսաշրջային կետերի տեղեկատվական կենտրոնի կառուցումը, այժմ աշխատում են նաև վրացական տուրօպերատորներին ներգրավելու ուղղությամբ:

Տեղեկացվել է, որ մարզում ընթացիկ տարվա առաջին 7 ամիսների ընթացքում արձանագրվել է համայնքների սեփական եամուտների 15 տոկոսի աճ, մեկ շնչին ընկնող եկամուտը կազմում է 9 հազար 500 դրամ, ինչը բավականին բարձր է մի շարք մարզերի մարզերի ցուցանիշներից: Վարչապետը հետաքրքրվել է այլ մարզերի նկատմամբ համայնքների սեփական եկամուտների հետ կապված վերլուծությունների ընթացքից և գոհունակություն հայտնել կատարվող աշխատանքներից: «2018 թվականին համայնքների բյուջեների պլամանավորման ժամանակ համայնքնապետերին մաքսիմալ պետք է օգնենք և հիմնավորենք, որ նրանք ունեն զարգացման մեծ հնարավորություններ: Սեփական եկամուտների հորիզոնը հստակ սահմանելու ենք ու քայլ առ քայլ գնալու ենք առաջ», – ասել է Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով աղբահանության խնդիրներին՝ պատասխանատուները զեկուցել են, որ մարզում առկա 5 հազար 800 իրավաբանական անձանցից աղբահանության պայմանագրեր են կնքվել 1763-ի հետ: Վարչապետը կարևորել է աղբահանության ուղղությամբ տեղական բյուջեների ճիշտ կազմակերպումը: «Խնդիրը դնում ենք շատ կոշտ և մեկ ամսվա ընթացքում բոլոր իրավաբանական անձանց մարզպետարանը պետք է բերի իրավական դաշտ»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Վարչապետին զեկուցվել են նաև Շիրակի մարզում առողջապահության, կրթության, ճանապարհաշինության, տեղեկետվական տեխնոլոգիաների ոլորտներում, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի, համայնքային զարգացման բնագավառներում իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Տեղեկատվություն է ներկայացվել կրթական և առողջապահական համակարգերի գործունեության և օպտիմալացման աշխատանքների մասին:

Խորհրդակցությունից հետո Կարեն Կարապետյանը ծանոթացել է «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում Գյումրու Ռուսթավելի փողոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վարչապետին զեկուցվել է, որ ամբողջովին ավարտված են կոմունիկացիոն համակարգի նորացման աշխատանքները, կատարվել է հետլիցք, որոշ հատվածներում փողոցը խճապատվել ու բետոնապատվել է: Զուգահեռաբար իրականացվում են նաև մայթերի վերանորոգման աշխատանքներ: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ շինաշխատանքների ընթացքը շարունակելու է գտնվել իր ուշադրության կենտրոնում և հանձնարարել պատասխանատուներին անել հնարավորը, որպեսզի դրանք ավարտվեն ըստ սահմանված ժամանակացույցի:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67