Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Կարեն Կարապետյան. «Հայկական գյուղ»-ը կարող է դառնալ Երևանի զբոսաշրջային գրավչություններից մեկը
06/09/2017 22:44
Կիսվել

Կարեն Կարապետյան. «Հայկական գյուղ»-ը կարող է դառնալ Երևանի զբոսաշրջային գրավչություններից մեկը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Գյումրիի «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման, Երևանում «Հայկական գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագրերին, Վանաձոր քաղաքի զարգացմանը, ինչպես նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից կատարված աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր:

Զեկուցվել է, որ «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում Գյումրու Ռուսթավելի փողոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նշել է, որ աշխատանքների ընթացքը գտնվում է իր վերահսկողության ներքո, լուծվել են նախագծային աշխատանքների հետ կապված բոլոր տեխնիկական խնդիրները, և շինաշխատանքներն իրականացվում են արագ տեմպերով:

Երևանում «Հայկական գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագրի հետ կապված վարչապետին տեղեկացվել է, որ արդեն իսկ հայտարարվել է միջազգային մրցույթ, որին մասնակցելու հայտ է ներկայացրել 4 ընկերություն: Վերջիններիս հետ քննարկվել են ծրագրի մանրամասներն ու տեսլականը: Ակնկալվում է մրցույթն ամփոփել առաջիկա ամիսների ընթացքում: Ծրագրով, որը գնահատվում է 100-150 մլն դոլար, նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձևավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով (հյուրատներով), ինչպես նաև նկարչությունն ու ազգային արհեստները (գորգագործություն, դարբնագործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում) ներկայացնող ցուցասրահներով: Միաժամանակ, նշվել է, որ ծրագրի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում մի շարք ներդրողների հետ: «Համոզված եմ, որ «Հայկական գյուղ»-ը կարող է դառնալ Երևանի զբոսաշրջային գրավչություններից մեկը, որը լավագույնս կներկայացնի հայկական միջավայրը՝ ըստ տարածաշրջանների ու քաղաքների», – նշել է Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով Վանաձորի զարգացմանը՝ վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հանձնարարել է Հայաստանի զարգացման հիմնադրամի, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և քաղաքի կառավարիչների հետ հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնել քաղաքի զարգացման նախագիծը՝ հաշվի առնելով Վանաձորի առավելություններն ու ներուժը, այդ թվում՝ զբոսաշրջային պոտենցիալը: Զեկուցվել է, որ վերջերս Վանաձոր է այցելել իտալացի ճարտարապետների խումբ, որը պատրաստվում է հոկետեմբեր-նոյեմբեր ամիսներին ներկայացնել Վանաձորում քաղաքաշինական լուծումներ առաջարկող փաթեթը: Կառավարության ղեկավարը կարևորել է քաղաքի զարգացման ուղղությամբ կոնկրետ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության խթանման ուղղություններով:

Վարչապետին է ներկայացվել նաև «Սևան ազգային պարկ»-ի բարեփոխումների ընթացքը: Զեկուցվել է կառավարման, հողօգտագործման, բնապահպանական, քաղաքաշինական ոլորտներում առկա խնդիրների լուծման և հանգստյան գոտու զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Նշվել է, որ այժմ ընթացքի մեջ են ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով կառուցապատման համար նպատակահարմար գոտիների հստակեցման աշխատանքները, ինքնակամ կառույցների ապամոնտաժման, պայմանագրերի լուծարման, Սևանա լճի հարակից տարածքում աղբահանության կազմակերպման հետ կապված իրավաբանական անձանց հետ պայմանագրերի կնքման գործընթացները: Անդրադարձ է կատարվել նաև Սևանի թերակղզում ենթակառուցվածքների բարելավման հարցերին, զբոսաշրջության համար գրավիչ պայմանների ստեղծման աշխատանքներին:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90