Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
ՏՄՊՊՀ. շաքարավազի գինը նվազել է 50 դրամով
07/09/2017 13:02
Կիսվել

ՏՄՊՊՀ. շաքարավազի գինը նվազել է 50 դրամով

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից կատարված վերահսկողության արդյունքների համաձայն, վերջին մեկ –երկու ամսվա ընթացքում տեղի է ունեցել շաքարավազի գնի մոտ 10-12 տոկոսով նվազում: Եթե հունիսին 1 կիլոգրամ շաքարավազը վաճառվում էր 400 դրամով, այսօր այն կազմում է 350 դրամ: Նվազումը խիստ կարևոր հանգամանք է նաև այն առումով, որ, սովորաբար, պահածոների պատրաստման ժամանակահատվածում հանրապետությունում մի քանի անգամ ավելանում են շաքարավազի սպառման ծավալները: Չնայած սպառման ծավալների կտրուկ աճին, դիտարկվել է էական գնանկում:

Տեղեկացնենք, որ դեռևս 2016 թվականի ապրիլ ամսից սկսած՝ շաքարավազի միջազգային գները սկսել էին շարունակական աճ գրանցել: Մասնավորապես, ըստ միջազգային հեղինակավոր ընկերությունների տվյալների, 2016 թվականի ապրիլ – հոկտեմբեր ամիսներին շաքարավազի միջազգային գների աճը կազմել է 44 տոկոս, ինչը էական բարձրացում է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում շաքարավազը արտադրվում է Բրազիլիայից ներմուծված շաքարավազի հումքից, ուստի միջազգային գների աճը կարող էր հանգեցնել նաև երկրի ներսում վաճառքի գների բարձրացմանը: Այդ իսկ պատճառով ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2016 թվականից ամենամսյա կտրվածքով սկսել էր ուսումնասիրել շաքարավազի ձեռքբերման գների և վաճառքի գների փոփոխությունները, կատարել գնագոյացման հաշվարկներ` գերիշխող ապրանքային շուկան պահելով վերահսկողության տակ, որպեսզի թույլ չտրվեն չհիմնավորված գնային փոփոխություններ: Արդյունքում, այն պարագայում, երբ  միջազգային շուկաներում շաքարավազի հումքի գինը աճել է 44 տոկոսով, մեր երկրում աճը կազմել է 9 տոկոս: Ընդ որում շաքարավազի առավելագույն գինը կազմել է 390-400 դրամ՝ 1 կիլոգրամի հաշվով: Այսինքն, կարող ենք փաստել, որ, չնայած միջազգային շուկաներում գնային կտրուկ բարձրացումներին, մենք կարողացել են խուսափել գների ցնցումներից և մեր երկրում շաքարավազի գների փոփոխությունները կրել են ավելի սահուն ընթացք, ինչը չի հանգեցրել էական տատանումների:

Կարևոր հանգամանք է նաև այն, որ վերջին տարիներին այս ոլորտում Հանձնաժողովը արձանագրել է նաև դրական միտումներ՝ կապված մրցակցության խորացման և նոր տնտեսվարողների ի հայտ գալու հետ: Մասնավորապես, ԵԱՏՄ անդամակացությունից հետո այս ոլորտում սկսել էն գործունեություն իրականացնել մի շարք ընկերություններ, որոնք պատրաստի շաքարավազ են ներմուծում նաև Ռուսաստանի Դաշնությունից: Այսպես, եթե նախկինում ՌԴ-ից շաքարավազ ներմուծում էր մոտ 10 տնտեսվարող, ապա ներկայումս այդ ընկերությունների թիվը ավելացել է, կազմելով՝ 23: Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ տարածքից օրինակ 2017 թվականի առաջին կիսամյակին ներմուծվել է 11 հազ տոննա շաքարավազ, ինչը մոտ 10 անգամ ավել է նախորդ տարիների ցուցանիշներից: Այս հանգամանքը ևս իր ազդեցությունն է ունեցել մեր երկրում շաքարավազի գնի կտրուկ բարձրացումից խուսափելու առումով: Ընդ որում, ներմուծմամբ զբաղվում են ինչպես խոշոր առևտրային ցանցերը, այնպես էլ անհատ ձեռնարկատերեր, որոնք շաքարավազը իրացնում են տարբեր մարզերում:

Այսինքն, կարող ենք փաստել, որ  այս ոլորտում ևս ուժեղացել է մրցակցությունը, առկա են նոր ընկերություններ, որոնք մուտք են գործել շուկա և սկսել են մրցակցել տեղական արտադրության հետ:

Հանձնաժողովը շարունակում է հետևել շուկայում տեղի ունեցող զարգացումներին և հետագայում ևս ուսումնասիրվելու են գնային փոփոխությունների համարժեքությունը: ՏՄՊՊՀ գնահատմամբ,  անշուշտ, այս  երևույթը դրական է անդրադառնում շուկայի վրա ընդհանուր առմամբ, իսկ առաջիկա կանխատեսումներով ակնկալում ենք, որ մրցակցությունը էլ ավելի կուժեղանա, ինչը կհանգեցնի շուկայի կենտրոնացվածության աստիճանի նվազեցմանը:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41