Տնտեսական

USD BUY - 367.00+0.00 USD SELL - 368.50-1.00
EUR BUY - 425.00-0.50 EUR SELL - 432.00+0.00
OIL:  BRENT - 109.47+2.38 WTI - 105.42+2.96
COMEX:  GOLD - 4555.80-1.29 SILVER - 77.16-9.13
COMEX:  PLATINUM - 1991.80-1.87
LME:  ALUMINIUM - 3652.50+0.00 COPPER - 14153.00+0.00
LME:  NICKEL - 19177.00+0.00 TIN - 56046.00+0.00
LME:  LEAD - 2009.00+0.00 ZINC - 3528.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.72+0.16 EUR/GBP - 1.1623-0.24
FOREX:  EUR/USD - 1.1623-0.24 GBP/USD - 1.3321-0.39
STOCKS RUS:  RTSI - 1134.62-0.92
STOCKS US: DOW JONES - 49526.17-1.07 NASDAQ - 26225.15-1.54
STOCKS US: S&P 500 - 7408.50-1.24
STOCKS JAPAN:  NIKKEI - 61409.29-1.99 TOPIX - 3863.97-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 25962.73-1.62 SSEC - 4135.39-1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10195.37-1.71 CAC40 - 7952.55-1.60
STOCKS EUR:  DAX - 23950.57-2.07
15/05/2026  CBA:  USD - 368.23-0.55 GBP - 492.77-5.49
15/05/2026  CBA:  EURO - 428.95-2.78
15/05/2026  CBA:  GOLD - 55442+4 SILVER - 1027.4-0.5
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
22/05/2009 19:37
Կիսվել

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ այսօր` մայիսի 22-ին, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը այցելել է Արմավիրի մարզ: Այցի նպատակն էր` ծանոթանալ գյուղատնտեսական արդյունաբերության զարգացման մեջ նորարարությունների խթանման և նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունների շրջանակում Արմենիան Թեքնոլըջի Գրուփ ընկերության կողմից առաջարկվող անվար ցանքի գյուղատնտեսական մշակման տեխնոլոգիային:

Արմենիան Թեքնոլըջի Գրուփ Հիմնադրամի տնօրեն Գագիկ Մկրտչյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի տնօրեն Իշխան Կարապետյանին, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին և նրանց ուղեկցող լրագրողներին ներկայացրեց Արմավիրում գտնվող արտադրական բազան, ծանոթացրեց հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերին և ցուցադրեց տեխնիկան ու սարքավորումները: Այնուհետև հույրերը մեկնեցին Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղ, որտեղ 10 հեկտար հողատարածության վրա նշված եղանակով ցանված էր ցուցադրական ցանքը:

Անվար ցանքի գյուղատնտեսական մշակումը հեղափոխություն է ողջ աշխարհի գյուղատնտեսական արդյունաբերության համար և վաղուց արդեն կիրառվում է աշխարհի մի շարք երկրներում: Այս տեխնոլոգիան իր մեջ ներառում է միայն առաջնակարգ և շրջակա միջավայրի տեսակետից անվտանգ գյուղատնտեսական աշխատանքներ: Այն, ըստ մասնագետների, կարող է գյուղատնտեսական շխատանքների ծախսերը կրճատել մինչև 65%, նվազեցնել վառելիքի ծախսը մինչև 37%, աշխատուժի ներդրման ծախսերը 50% և մեքենասարքավորումների ներդրման ծախսերը շուրջ 50%, ինչպես նաև նպաստել հողի և ջրի պահպանմանը` նվազեցնելով ոռոգման պահանջը 25 %-ով, հողի էռոզիան` մինչև 95%:

Ծանոթանալով այս տեխնոլոգիային` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ասել է հետևյալը. «Մեզ մոտ գյուղատնտեսական տեխնոլոգիաները զարգացած չեն, այս նոր տեխնոլոգիան շատ լավ սկիզբ կարող է հանդիսանալ ոլորտում պետություն-մասնավոր համագործակցության համար: Անհրաժեշտ է գյուղացիներին ընդգրկել նոր տեխնոլոգիաների կիրառման մեջ: Պետք է ստիպել, որ մասնավորը ավելի մեծ ներդրումների գնա փոքր բիզնեսի զարգացման համար»:Նա նաև նշել է, որ պետք է գնահատել հնարավորության շրջանակները. «Հայաստանում հացահատիկային կուլտուրայի նկատմամբ մեր կարիքները շատ բարձր են, բայց ցածր է դրանց արտադրությունը»:

Արմենիան Թեքնոլըջի Գրուփ ընկերությունը, որը ստեղծվել է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչների կողմից հայրենիքին օգնելու նպատակով, 1988 թվականից Հայաստանի Հանրապետությունում և ԼՂՀ-ում ունի իր ներկայացուցչական մարմինները` ԱԹԳ Հիմնադրամը և ԼՂՀ-ի ներկայացուցչությունը, արդեն մի քանի տարի է Հայաստանում փորձում է ներդնել անվար ցանքսի գյուղատնտեսական մշակման այս տեխնոլոգիան: 2004 թ.-ից ընկերությունը սկսել է անմիջական աշխատանքներ և ներկրելով հատուկ սարքավորումներ` ֆերմերների մասնակցությամբ կատարել 50 հեկտար ցուցադրական ցանքեր Շիրակում, Լոռիում և Արմավիրում:

15/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.23
-0.55
Եվրո (EUR)
428.95
-2.78
Ռուբլի (RUR)
5.0312
+0.0111
Լարի (GEL)
137.5
-0.1
55442
+4
Արծաթ
1027.4
-0.5