Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Վարչապետը հնարավոր է համարում 2040թ. Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը
19/09/2017 19:50
Կիսվել

Վարչապետը հնարավոր է համարում 2040թ. Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը հնարավոր է համարում 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու ծրագիրը, որի մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ճիշտ աշխատանքեր իրականացնելու դեպքում դա հնարավոր է: «Եթե մենք տնտեսության աճ ապահովենք, եթե աշխատատեղեր ստեղծենք, եթե այստեղ շուկան մեծացնենք, 2040թ. Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը համարում եմ հնարավոր: Եթե ճիշտ քայլենք, դա կստացվի, եթե նույնիսկ ես չլինեմ վարչապետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով արտագաղթի վերաբերյալ հարցին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ արտագաղթ բոլոր երկրներում էլ կա: Նրա խոսքով՝ արտագաղթը լիովին չի կանգնելու նույնիսկ կյանքի որակի էական բարելավման պարագայում: «Բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանը դառնա ապահով, զարգացող երկիր»,- նշեց Կարեն Կարապետյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև դիտարկմանը, թե սփյուռքահայերի կողմից քննադատություն է հնչում Հայաստանի բիզնես միջավայրի ոչ բարվոք վիճակի համար: Նա շեշտեց, որ  սփյուռքահայերի հետ հարաբերությունների ժամանակ կան և օբյեկտիվ, և սուբյեկտիվ գնահատականներ: «Շատերն անհաջողակ լինելով բիզնեսի մեջ՝ չեն ցանկանում խոստովանել, որ իրենք են սխալվել և ձախողվել: Շատ քիչ գործարարներ կան, որ ընդունում են, որ իրենք են սխալ հաշվարկել: Բայց  մենք  պետք է աշխատենք, որպեսզի վերացնենք անվստահության մթնոլորտը, եթե այդպիսին կա»,- ասաց վարչապետը:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25