Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացումը Հայաստանում լայն սպառման ապրանքների թանկացման չի հանգեցնի
29/09/2017 15:02
Կիսվել

ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացումը Հայաստանում լայն սպառման ապրանքների թանկացման չի հանգեցնի

Եվրասիական տնտեսական միության ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացմամբ պայմանավորված Հայաստանում առաջին անհրաժեշտության և լայն սպառման ապրանքների զգալի թանկացումներ չեն կանխատեսվում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը` մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների արդյունքում Հայաստանում էական թանկացումներ են սպասվում: Նա նաև հստակեցրեց, որ ներմուծման մաքսատուրքերի բարձրացման պարագայում ակնկալվող դրական միտումներից կարելի է առանձնացնել այն, որ կապահովվեն հայրենական արտադրողների գնային առավելությունները ներքին շուկայում՝ պայմաններ ստեղծելով տեղական արտադրության ծավալների աճի և նոր ապրանքատեսակների արտադրության համար, ինչպես նաև նպաստելով ներմուծման փոխարինմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը:

-Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Եվրասիական տնտեսական միության միասնական սակագների արդյունքում Հայաստանում էական թանկացումներ են սպասվում: Որքանո՞վ են նման լուրերը համապատասխանում իրականությանը:

-«2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» պայմանագրին  կից հավելված 4-ով ամրագրված զգայուն ապրանքների ցանկի մասով հայկական կողմը առաջարկել է 2015-2025թթ. մինչև 10 տարի անցումային ժամանակահատվածում կիրառել ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր: Մասնավորապես` 752 ապրանքատեսակների հանդեպ` Մաքսային միության միասնական սակագներից ցածր մաքսատուրքեր: 18 ապրանքատեսակների հանդեպ` ավելի բարձր դրույքաչափեր (գյուղատնտեսական մթերքների համար):

Միաժամանակ, նշենք, որ ՀՀ տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված է նախատեսվել հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների (միս, մսամթերք, դեղամիջոց), արդյունաբերության համար հումք հանդիսացող ապրանքների (պոլիմերային հումք, փայտանյութ), էներգակիրների, տրանսպորտային միջոցների համար:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամակցությունից հետո 2016 թվականին ընդամենը 8 ապրանքատեսակի մասով է միացել ԵԱՏՄ միասնական մաքսատուրքի  դրույքաչափերին, որից 7 ապրանքատեսակի մասով պահպանվել է ՀՀ-ի համար նախկինում գործող մաքսատուրքի դրույքաչափերը և միայն 1 ապրանքատեսակի մասով արձանագրվել է մաքսատուրքի դրույքաչափի բարձրացում ընդամենը 2% (ապրանքի անվանումն է՝ մեկուսացված հաղորդալարեր), իսկ 2017 թվականին ԵԱՏՄ միասնական մաքսատուրքի  դրույքաչափերին միացել է ևս 8 ապրանքատեսակի մասով, որից 4 ապրանքատեսակի մասով պահպանվել է ՀՀ-ի համար նախկինում գործող մաքսատուրքի դրույքաչափերը, 3 ապրանքատեսակի մասով արձանագրվել է մաքսատուրքի դրույքաչափի բարձրացում ընդամենը 3% (ռետինե խցիկներ ավտոմեքենաների համար, ապակյա շշեր 015-033լ համար), սակայն 1 ապրանքատեսակի մասով արձանագրվել է ՀՀ համար նախկինում գործող մաքսատուրքի դրույքաչափից 3.5%  ցածր դրույքաչափ:

Ինչ վերաբերում է 2018 թվականին, ապա հարկ է նշել, որ ՀՀ պետք է միանա ԵԱՏՄ միասնական մաքսատուրքի  դրույքաչափերին 14 ապրանքատեսակի մասով, որից 7 ապրանքատեսակի մասով պահպանվելու են ՀՀ-ի համար նախկինում գործող մաքսատուրքի դրույքաչափերը և 7 ապրանքատեսակի մասով արձանագրվելու է մաքսատուրքի դրույքաչափի բարձրացում ընդամենը 2%-ից 3%-ի չափով (ապրանքի անվանումն է՝ պահածոյացված ձուկ, թառափազգիների ձկնկիթ, սննդի մեջ օգտագործվող պիտանի խառնուրդներ, մարդկային արյուն, կապար):

Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրներից մի շարք ապրանքներ սկսեց ներմուծել առավել ցածր գներով, քան նախկինում՝ երրորդ երկրներից: Հանրապետությունում սպառողական գները 2015-2016թթ. պահպանվեցին նույնիսկ ՀՀ ԿԲ կողմից թիրախավորված մակարդակից ցածր: Մասնավորապես, սպառողական գների ինդեքսը 2015 թվականին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճողական կազմեց 103.7, իսկ 2016 թվականին՝ 98.6: Ընդ որում, գների մակարդակի աճ չարձանագրվեց նաև արտաքին առևտրի ինդեքսների մասով  (Արտահանման միջին (միավոր արժեքի) ԳԻ – 2015 թվականին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճողական 97.1, 2016 թվականին՝ 94.2, իսկ ներմուծման միջին (միավոր արժեքի) ԳԻ՝ 104.2 և 94.2 համապատասխանաբար):

-Այս ամենից կարելի՞ է եզրակացնել, որ Հայաստանում թանկացումներ չեն սպասվում:

-Այո, վերոնշյալը վկայում է այն մասին, որ ինչպես անցած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չեն արձանագրվել առաջին անհրաժեշտության և լայն սպառման ապրանքների զգալի թանկացումներ, այնպես էլ առաջիկայում, ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացմամբ պայմանավորված, նման միտումներ չեն կանխատեսվում: Ներմուծման մաքսատուրքերի բարձրացման պարագայում ակնկալվող դրական միտումներից կարելի է առանձնացնել այն, որ կապահովվեն հայրենական արտադրողների գնային առավելությունները ներքին շուկայում՝ պայմաններ ստեղծելով տեղական արտադրության ծավալների աճի և նոր ապրանքատեսակների արտադրության համար, ինչպես նաև նպաստելով ներմուծման փոխարինմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը»:

Շանթ Խլղաթյան

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02