2017թ. հունվար-օգոստոսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6.6%-ով
ՀՀ ազգյաին վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 5,123.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ ցուցանիշն աճել է 6.6%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 73.1%-ով և կազմել 1,833.1 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 0.8%-ով և կազմել 678.3 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալները նվազել են 21.5%-ով և կամզել 1,610.4 մլն կՎտ ժամ, իսկ հողմային էլեկտրակայանների արտադրության ծավալները չեն փոխվել, կրկին արձանագրվել է 1.3 մլն կՎտ ժամ ցուցանիշը։