2017թ. հունվար-օգոստոսին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 2.7%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին ութ ամսում Հայաստանում արտադրվել է 182.4 հազար տոննա հաց։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է 2.4% անկում։
Միևնույն ժամանակ ալյուրի արտադրությունն աճել է 3.3%-ով և կազմել 108.3 հազար տոննա։ Ձավարեղենի արտադրությունն աճել է 44.1%-ով և կազմել 683.6 տոննա։ Հրուշակեղենի արտադրությունն աճել է 18.4%-ով և կազմել 11,366.8 տոննա, իսկ մակարոնեղենի արտադրությունն աճել է 14.4%-ով և կազմել 2,230 տոննա։