Տնտեսական

USD BUY - 394.00+0.00 USD SELL - 399.00+0.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 418.00+0.00
OIL:  BRENT - 74.23+0.08 WTI - 70.63+0.53
COMEX:  GOLD - 2640.10+0.14 SILVER - 30.06+0.27
COMEX:  PLATINUM - 937.30+0.15
LME:  ALUMINIUM - 2565.00+0.00 COPPER - 8950.50+0.00
LME:  NICKEL - 15477.00+0.00 TIN - 28818.00+0.00
LME:  LEAD - 1984.00+0.00 ZINC - 3049.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.8-0.01 EUR/GBP - 1.0424-0.03
FOREX:  EUR/USD - 1.0424-0.03 GBP/USD - 1.2576-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42992.21-0.77 NASDAQ - 19722.03-1.49
STOCKS US: S&P 500 - 5970.84-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 39894.54-0.96 TOPIX - 2784.92-0.60
STOCKS CHINA:  HANG SENG - 20041.42-0.25 SSEC - 3407.33+0.16
STOCKS EUR:  FTSE100 - 8149.78+0.16 CAC40 - 7355.37+1.00
STOCKS EUR:  DAX - 19984.32+0.68
30/12/2024  CBA:  USD - 396.56+0.08 GBP - 499.27+2.48
30/12/2024  CBA:  EURO - 413.89+0.76
30/12/2024  CBA:  GOLD - 33352.57+34.13 SILVER - 377.96+2.17
Կայացել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը
25/10/2017 18:20
Կիսվել

Կայացել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Մինչ նիստի սկսվելը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են: Այնուհետև տեղի են ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով, ապա՝ ընդլայնված կազմով նիստերը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի մասնակիցներին և շնորհավորել Սափար Իսակովին՝ Ղրղըզստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու ու խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ: Իր ելույթում Հայաստանի կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Նեղ կազմով հանդիպման ժամանակ մենք արդեն հանգամանորեն մտքեր ենք փոխանակել այսօրվա օրակարգի առանցքային հարցերի շուրջ: Կցանկանայի հակիրճ անդրադառնալ Միության համար՝ մեր տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող որոշ արդիական հարցերի:

Այսօր գրեթե անհնար է խոսել տնտեսությունների արդիականացման և մրցունակության բարձրացման մասին առանց թվային օրակարգի: Հասկանալի է, որ այս մասշտաբային խնդրի լուծմանն անհրաժեշտ է հասնել՝ հաշվի առնելով տնտեսությունների՝ այդ փոփոխություններն ընդունելու ունակությունը, առանց բիզնեսի համար ավելորդ ծախսեր առաջացնելու: Միաժամանակ, կկրկնեմ Սոչիում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի Նախագահի հնչեցրած դիրքորոշումը. թվային լուծումների մշակումը կարելի է իրականացնել՝ ունենալով էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի փոխադարձ ճանաչման մեխանիզմը: Այդ հարցի լուծումը կարևոր է ինչպես մի շարք նախաձեռնությունների, այնպես էլ ապրանքների գներին հետևելու առումով:

ԵԱՏՄ անդամ պետությունների համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և փուլերի իրականացման «ճանապարհային քարտեզն» ընթանում է տրանսպորտի և ենթակառուցվածքի մասով ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի համապատասխան դրույթների զարգացմանը համապատասխան: Մեզ համար, հաշվի առնելով ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը, լոգիստիկ և տրանսպորտային ու կոմունիկացիոն ուղղվածություն ունեցող հարցերն առավել քան արդիական են: Մենք ակնկալում ենք, որ «ճանապարհային քարտեզի» իրագործումը կնպաստի մեր պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության դիվերսիֆիկացմանը:

Միության ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման շրջանակում մենք շահագրգռված ենք հասնելու տեղեկատվության փոխանակման այնպիսի համակարգի ստեղծմանը, որ կհամապատասխանի էլեկտրաէներգիայի փոխադարձ առևտրի աճի խնդրին, կնպաստի մեր երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ռեժիմների պլանավորմանը:

Կցանկանայի առանձնացնել եվս մեկ թեմա: Հաջորդ տարի «Եվրասիական շաբաթը» նախատեսվում է անցկացնել Հայաստանում: Նման նախագծերի իրագործումն ընթանում է ինտեգրացիոն գործընթացներին համահունչ ու նպաստում բիզնեսի և պետությունների միջև ուղիղ երկխոսության զարգացմանը: Ուրախ կլինենք ընդունելու մեր բոլոր երկրների ներկայացուցիչներին Երևանում և համոզված ենք, որ միջոցառումն օգտակար և արդյունավետ կլինի բոլոր մասնակիցների համար»:

ԵԱՏՄ-ում նախագահող երկրի՝ Ղրղըզստանի Հանրապետության վարչապետ Սափար Իսակովը նիստի մասնակիցների անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ավանդական ջերմ ընդունելության ու հյուրընկալության համար: Նա նշել է, որ շուտով կլրանա Միության կազմավորման 3 տարին, ինչը ոչ մեծ, բայց բավարար ժամանակահատված է՝ հետ նայելու և առկա սխալների շտկման ուղղությամբ աշխատելու համար:

ԵԱՏՄ օրակարգի, խնդիրների և զարգացման հետագա հեռանկարների վերաբերյալ իրենց դիտարկումներն են ներկայացրել անդամ երկրների կառավարությունների ղեկավարները՝ Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Օրակարգային հարցերի շրջանակում քննարկման առարկա են դարձել ներքին շուկաների, առևտրի, ագրոարդյունաբերության, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։

Նիստի արդյունքում ստորագրվել են տարբեր ոլորտներում ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունն ամրագրող հետևյալ փաստաթղթերը՝

«ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում նախաձեռնությունների մշակման կարգի մասին» որոշումը,

«ԵԱՏՄ ներքին շուկայում 2018-2019 թթ. սահմանափակումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) մասին» կարգադրությունը,

«ԵԱՏՄ շաքարի շուկաներում իրավիճակի վերլուծության մասին» հանձնարարականը,

«Ավիավթարների հետաքննության մարմնի ստեղծման ուղղությամբ աշխատանքների ընթացքի մասին» կարգադրությունը,

«Նավաշինության մասին համաձայնագրի նախագծի» մասին հանձնարարականը,

«ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակում տեղեկատվության փոխանակման համակարգի ձևավորման որոշ հարցերի մասին» հանձնարարականը,

«2018-2020 թթ. ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման փուլերի և հիմնական ուղղությունների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշումը,

«ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման մասին համաձայնագրի նախագծի մասին» կարգադրությունը,

«2018-2020 թթ. «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովի անցկացման մասին» կարգադրությունը,

«ԵԱՏՄ շրջանակում գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի շրջանառության մասին» համաձայնագիրը,

«Ապրանքների տեղաշարժի վերահսկողության ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների հարցի մասին» հանձնարարականը:

Ղրղըզստանում կադրային փոփոխություններով պայմանավորված՝ ԵԱՏՄ խորհրդի նիստում հաստատվել է երկրի նոր ներկայացուցչի թեկնածությունը։ ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ որոշվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2018 թ. հունվար-փետրվար ամիսներին՝ Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում:

30/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.56
+0.08
Եվրո (EUR)
413.89
+0.76
Ռուբլի (RUR)
3.71
-0.05
Լարի (GEL)
141.38
-0.73
33352.57
+34.13
Արծաթ
377.96
+2.17