Տնտեսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ ընկերությունը մեր երկրի 21-րդ խոշոր հարկատուն է
02/11/2017 23:28
Կիսվել

ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ ընկերությունը մեր երկրի 21-րդ խոշոր հարկատուն է

Հայաստանի հարկային ծառայության փոխանցմամբ՝ մեր երկրում սննդամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների շարքում վճարած հարկերով առաջին տեղում «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-ն է: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ընկերությունը պետական բյուջե է վճարել 3 մլրդ 987,7 մլն ՀՀ դրամի հարկեր և տուրքեր: Արդյունքում, «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ընկերությունը հայտնվել է մեր երկրի խոշոր հարկատուների ցանկի 21-րդ տեղում:

Նշենք, որ 2016 թվականին «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ընկերությունը Հայաստանի պետական բյուջե էր վճարել շուրջ 5 մլրդ ՀՀ դրամի հարկեր և պետական տուրքեր: 2015 թվականին ցուցանիշը կազմել էր 4 մլրդ 633.29 մլն ՀՀ դրամ:

«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականի սկզբին և այսօր զբաղեցնում է Հայաստանի հրուշակեղենի շուկայի 40 տոկոսից ավելին: Ընկերությունն արտադրում է ավելի քան 400 անուն ապրանքատեսակ: Տեղական արտադրության ոլորտում Հայաստանի ամենախոշոր գործատուն է և ունի շուրջ 3200 աշխատակից:

«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-ն նաև հայաստանյան սննդամթերքի արտադրության ոլորտի միակ ընկերությունն է, որը հայտնվել է խոշոր հարկ վճարողների առաջին 50-յակում:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58