Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Համաժողով նվիրված Հայաստանի էներգախնայողության ներուժի բացահայտմանը
08/11/2017 15:03
Կիսվել

Համաժողով նվիրված Հայաստանի էներգախնայողության ներուժի բացահայտմանը

Նոյեմբերի 8-ին Եվրոպական Միությունն էներգետիկայի համար (EU4Energy) նախաձեռնության շրջանակներում Երևանում մեկնարկել է միջազգային համաժողով՝ նվիրված Հայաստանի էներգախնայողության ներուժի բացահայտմանը։  Համաժողովը, որը կազմակերպել են Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական Միության հայաստանյան պատվիրակությունը, կրում է «ԵՄ-ն էներգետիկայի համար բարձրաստիճան համաժողով. Հայաստանի էներգախնայողության ներուժի բացահայտում» խորագիրը։

Համաժողովին մասնակցում են ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ ոլորտին առնչվող պետական կառույցների ներկայացուցիչները։ Ներկա է եղել նաև Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը և Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղարը։

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ԵՄ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության գծով տնօրեն Լորենս Մերեդիթը, Էներգետիկ խարտիայի քարտուղարության գլխավոր քարտուղար Ուրբան Ռուզնակը և էներգետիկայի միջազգային գործակալության համաշխարհային էներգետիկ հարաբերությունների բաժնի «ԵՄ-ն էներգետիկայի համար» ծրագրի ղեկավար Թեա Խիտարիշվիլին։

Նախատեսվում է քննարկել Հայաստանում էներգախնայողության ոլորտում ներդրումների ներագրավման հետ կապված մարտահրավերները, հնարավորություններն ու հիմնական առաջնահերթությունները՝ ինչպես բնակարանային տնտեսության, այնպես էլ հանրային հատվածում։

Նշենք, որ Եվրոպական Միությունն էներգետիկայի համար նոր նախաձեռնությունը (EU4Energy) նպատակ ունի օժանդակել ԵՄ Արևելյան գործընկերության 6 և Կենտրոնական Ասիայի 5 երկրների էներգետիկ քաղաքականության մշակմանն ու իականացմանը, էներգետիկ հուսալիության ամրապնդմանը, էներգակիրներից կախվածության նվազեցմանը, քաղաքացիների բարեկեցության խթանմանը։ Նախաձեռնությունը, որը հիմնված է ԵՄ INOGATE ծրագրի վրա, իրականացվելու է 2017-2020թթ.։ Հայաստանի համար նախաձեռնությունն իրականացնող մարմին է հանդիսանում Միջազգային էներգետիկ խարտիայի քարտուղարությունը։ Եվրոպական հանձնաժողովի կողմից 2017թ. հաստատված պլան-ժամանակացույցով նախատեսվում է տեխնիկական և փորձագիտական աջակցության տրամադրում էներգաարդյունավետության և էներգախնայողության բնագավառներում՝ օրենսդրական դաշտի կատարելագործման, ենթաօրենսդրական ակտերի մշակման, անհրաժեշտ տեխնիկական կանոնակարգերի և կարգավորող փաստաթղթերի, տարածաշրջանային էներգետիկ շուկայի ձևավորման, էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանն ուղղված իրավական դաշտի մշակման աշխատանքների իրականացման համար։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98