Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Կորած փառք, մոռացված բրենդներ. Kodak, Polaroid, Super Nintendo
23/11/2017 22:09
Կիսվել

Կորած փառք, մոռացված բրենդներ. Kodak, Polaroid, Super Nintendo

Ճգնաժամը, տնտեսական շահերի բախումները, շուկայի կտրուկ փոփոխությունները և մի շարք այլ գործոններ պատճառ են դառնում խոշոր ընկերությունների փլուզման և հայտնի բրենդների անհետացման: Հաշվի առնելով, որ հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զարգացման տեմպերն առավել զգալի են՝ այս ոլորտում անկումներն ու անհետացումներն առավել շատ են: Ներկայացնում ենք վերջին տարիներին գլոբալ տեխնոլոգիանական աշխարհում գրանցված ամենախոշոր անկումները. 

Kodak / 20-րդ դարում ամերիկյան Kodak ընկերությունն իր ոլորտում անպարտելի էր: 1996 թվականին Kodak բրենդը ճանաչվել էր աշխարհում ամենաթանկ համաշխարհային բրենդներից 4-րդը՝ Disney, Coca-Cola և McDonalds ապրանքային նշաններից հետո: 1888 թվականին Kodak ընկերության թողարկած համանուն ֆոտոխցիկը համարվում էր տեխնոլոգիական կատարելություն: 1900 թվականին Kodak-ը ներկայացրել էր իր ամենահայտնի արտադրանքը՝ Kodak Brownie ֆոտոխցիկը, որը չնչին փոփոխություններով արտադրվել է շուրջ 70 տարի:

Kodak բրենդը երկար տասնամյակներ աշխարհում ընդունվում և ընկալվում էր որպես զարգացման և առաջընթացի հոմանիշ: Շուկայի կտրուկ փոփոխությունները, սակայն, ընկերության հասցրեցին լուրջ հարված: Չկարողանալով դիմադրել շուկայի փոփոխություններին և թվային ֆոտոխցիկների մրցակցությանը՝ ընկերությունը 2012 թվականին իրեն հայտարարեց սնանկ: Kodak ընկերության պարտքերի ընդհանուր ծավալը կազմում էր ավելի քան 6,8 մլրդ ԱՄՆ դոլար:

Polaroid / Polaroid-ին մեծ ճանաչում են բերել տեսախցիկները, որոնք հնարավորություն ունեին նկարելուց անմիջապես հետո տալու պատրաստի լուսանկարը: Նկարելու կոճակը սեղմելուց ընդամենը մի քանի վայրկյան հետո տեսախցիկից դուրս էր գալիս պատրաստի լուսանկարը: Տեսախցիկը լիցքավորվում էր ոչ թե ժապավեններով, այլ հատուկ ձայներիզներով, որոնք պարունակում էին թուղթ և քիմիական ռեակցիայի համար անհրաժեշտ նյութեր: Այս տեսախցիկների արտադրությունը սկսվել էր դեռևս Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո, սակայն Polaroid-ին հաջողվել էր շուկան «պայթեցնել» 1970-1980-ական թվականներին: Հետագայում, սակայն, թվային տեսախցիկների ի հայտ գալը լուրջ հարված հասցրեց Polaroid տեսախցիկների բիզնեսին:

Թվային տեսախցիկները հնարավորություն տվեցին մարդկանց դիտելու արված լուսանկարները մինչ դրանք տպագրելը, ինչը պակաս գրավիչ դարձրեց Polaroid տեսախցիկների արտադրության հիմքում ընկած գաղափարը՝ լուսանկարը ստանալ նկարվելուց անմիջապես հետո: Արդյունքում, չդիմանալով տեխնոլոգիական առաջընթացի մարտահրավերներին և շուկայի փոփոխություններին՝ 2001 թվականին Polaroid-ը հայտարարեց, որ մեկնարկում է տեխնիկական սնանկացման գործընթաց: Polaroid ընկերության ակտիվների զգալի մասը վաճառվեցին և ընկերությունը ընտրեց բիզնեսի զարգացման համար այլ ուղղություն՝ զբաղվելով նաև կենցաղային տեխնիկայի արտադրությամբ:

Super Nintendo / Super Nintendo Entertainment System խաղային կցորդը, որը հայտնի է նաև որպես Super Nintendo, Super NES և SNES, թողարկվել է 1990 թվաանին Ճապոնիայում, որտեղ ուներ նաև մեկ այլ տարածված անուն՝ Super Famicom (Super Family Computer): Նոր 16-բիթանոց խաղային կցորդը շուկայում հայտնվելուն պես «պայթեցրեց» այն. առաջին խմբաքանակը՝ 300 հազար միավոր, վաճառվեց մի քանի ժամում: Ի տարբերություն շուկայում առկա մյուս մրցակիցների՝ Nintendo-ն ակտիվ համագործակցուն էր խաղեր մշակող բազմաթիվ ընկերությունների հետ, ինչպիսիք էին, օրինակ, Capcom, Konami, Tecmo, Square Co., Koei և Enix ընկերությունները, որոնց հետ միասին խաղեր էին մշակվել նաև NES կցորդների նախորդ սերունդների համար: Մեկ տարվա ընթացքում Super Nintendo-ն հայտնվեց նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և մի շարք երկրների շուկաներում: Super Nintendo-ի «ամենաուժեղ» կողմերից մեկը հայտնի Super Mario World խաղն էր:

Չնայած մեծ հաջողություններին՝ Super Nintendo-ի և 16-բիթանոց խաղերի «հաղթարշավը» տևեց շատ կարճ: Երբ մրցակից ընկերությունները սկսեցին անցում կատարել 32-բիթանոց մոդելների, Nintendo-ն որոշեց «դիմադրել» և ապացուցել Super NES-ի բարձր մրցունակությունը: Այս պայքարում, սակայն, հաղթեց տեխնոլոգիական առաջընթացը:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85