Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Վարչապետին ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները
14/12/2017 19:53
Կիսվել

Վարչապետին ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ այսօր կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի (ԵՏՀ) ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Համակարգի ներդրումն իրականացվում է ըստ ՀՀ վարչապետի հանձնարարականի:

Զեկուցվել է, որ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստեղծվել է Գեոպորտալ և ապահովվել է շահառուների՝ համապատասխան կապուղիներով միացումը դրան: Ստեղծվել է ընդհանուր հարթակ, որը հնարավորություն է ընձեռում կոմունիկացիաները տնօրինողներին, ինչպես նաև այլ կազմակերպությունների ենթակառուցվածքները տեսնել միևնույն միջավայրում: Համակարգի միջոցով օգտատերը կարող է տեղեկատվություն ստանալ գազատարների, էլեկտրահաղորդման գծերի, կապի հանգույցների և այլ ինժեներական կառույցների առկայության վերաբերյալ:

Գեոպորտալում արդեն իսկ ընդգրկված են Երևանի, Գյումրիի և Վանաձորի գծային ենթակառուցվածքների վերաբերյալ կադաստրի պետական կոմիտեի առկա տվյալները, և շարունակվելու են աշխատանքներն աշխարագրության ընդլայման ուղղությամբ: Ներկայումս աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքները տնօրինող կազմակերպությունների հետ՝ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու և հասանելի դարձնելու ուղղությամբ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է օգտատերերի համար կիրառելի տեղեկատվության ապահովումը. «Մեզ պետք է, որ Գեոպորտալ այցելելուց և կոնկրետ հասցեն սեղմելուց օգտատերը կարողանա տեղեկանալ՝ գազ, ջուր, էլեկտրաէներգիա կարող է ստանալ, թե ոչ: Այս խնդիրը թե ինչ բանաձևով կլուծեք՝ էական չէ, բայց այդ տեղեկատվությունը պետք է լինի ստույգ և կանոնավոր կերպով թարմացվի», – նշել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետներում՝ համագործակցելով ենթակառուցվածքները տնօրինող կազմակերպությունների հետ, ամփոփել աշխատանքները և կիրառական անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի դարձնել:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98