Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
2017թ.-ին Հյուսիս-Հարավի զարգացման ծրագրով ծախսվել է 21.3 մլրդ դրամ
17/01/2018 18:43
Կիսվել

2017թ.-ին Հյուսիս-Հարավի զարգացման ծրագրով ծախսվել է 21.3 մլրդ դրամ

2017 թվականին ճանապարհաշինության ոլորտում կատարված աշխատանքները` թվերով

2017թ. իրականացված ճանապարհաշինական ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 53.0 մլրդ դրամ, որից 11.6 մլրդ դրամը (որը ներառել է պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում, պահպանում և շահագործում, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում), հատկացվել է պետական բյուջեից:

Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 5 ճանապարհահատվածներում իրականացվել են 860.0 մլն. ՀՀ դրամ արժողությամբ միջին նորոգման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պահպանման ծրագրով ՀՀ 2017 թ. պետական բյուջեի հաշվին կատարվել են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների ընթացիկ ամառային (2935,4 կմ) և ընթացիկ ձմեռային (3477,1 կմ), ավտոմոբիլային ճանապարհների և դրանց վրա գտնվող և առանձին պահպանման հանձնվող թունելների (3 հատ), կամուրջների (5 հատ) և պարսպող հարմարանքների (627669 գծմ) պահպանման աշխատանքներ, նշագծվել է 1895,9 կմ ավտոճանապարհ՝ 6.4 մլրդ. ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:

ՀՀ պետական բյուջեով նախատեսված «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային միջոցների հիմնանորոգում» ծրագրերով 2017թ. նախատեսված 5.0 մլրդ դրամի հաշվին իրականացվել են 46.7 կմ երկարությամբ 16 ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքներ՝ 3,5 մլրդ դրամ արժեքով, 7 տրանսպորտային օբյեկտների նորոգման աշխատանքներ՝ 686.7 մլն. ՀՀ դրամ արժեքով:

Մրցույթների արդյունքում ձևավորված տնտեսումների և կատարված վերաբաշխումների արդյունքում կնքվել են նաև հրատապ ճանաչված 6.4 կմ երկարությամբ 11 ճանապարհահատվածների հիմնանորոգման և անցանելիության ապահովման պայմանագրեր 797.7 մլն. ՀՀ դրամ արժողությամբ:

Բացի այդ, ա/ճ Մ4-Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման, կմ 30+500- կմ 36+000 հատվածում տեղադրվել են 5.5 կմ ընդհանուր երկարությամբ մետաղական արգելափակոցներ՝ 132.0 մլն դրամ արժեքով։

Իրականացվել են նաև 49.3 մլն. ՀՀ դրամ արժողությամբ նախագծային և հեղինակային հսկողության աշխատանքներ և 24.3 մլն. ՀՀ դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության աշխատանքներ:

Եվս 41.4 մլրդ դրամ արժեքով աշխատանքներ կատարվել են վարկային միջոցներով, որի հաշվին իրականացվել են 2,484,109.0 մ3 հողային աշխատանքներ, հիմնանորոգվել և նորոգվել են 43 կամուրջներ և ուղեանցեր, վերականգնվել է 28,044 գծմ ջրահեռացման համակարգ, իրականացվել են 69.7 կմ ասֆալտապատման աշխատանքներ: Հիմնանորոգվել են 64.85 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհահատվածներ:

Մասնավորապես, Հյուսիս – հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրով 2017թ. ծախսվել է 21.3 մլրդ դրամ:

Դրանից բացի, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող կենսական նշանակության ճանապարհացանցի ծրագրերով 2017թ. ծախսվել է 6,7 մլրդ դրամ, իսկ Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրով՝ 13.1 մլրդ դրամ:

Ոլորտում կատարված աշխատանքների վերաբերալ ամբողջական տեղեկատվությունը հրապարակված է նախարարությանն 2017թ. գործունեության ամփոփիչ հաշվետվության մեջ:

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22