Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 432.00+0.00
OIL:  BRENT - 91.99-1.17 WTI - 87.76-0.45
COMEX:  GOLD - 4560.50+1.36 SILVER - 75.62-0.04
COMEX:  PLATINUM - 1922.90+0.23
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.26-0.03 EUR/GBP - 1.1659+0.19
FOREX:  EUR/USD - 1.1659+0.19 GBP/USD - 1.3459+0.22
STOCKS RUS:  RTSI - 1137.98-0.22
STOCKS US: DOW JONES - 51032.46+0.72 NASDAQ - 26972.62+0.20
STOCKS US: S&P 500 - 7580.06+0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 66329.50+2.53 TOPIX - 3957.17+1.41
STOCKS CHINA:  HANG SENG - 25182.39+0.70 SSEC - 4068.57-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 10409.28-0.16 CAC40 - 8183.34-0.07
STOCKS EUR:  DAX - 25104.70+0.05
29/05/2026  CBA:  USD - 368.18+0.13 GBP - 494.02-0.64
29/05/2026  CBA:  EURO - 428.71+0.37
29/05/2026  CBA:  GOLD - 52314-1118 SILVER - 864.36-37.85
Կարեն Կարապետյան. առաջիկայում ակնկալում ենք շինարարության ոլորտի աճի տեմպերի ավելացում
18/01/2018 11:57
Կիսվել

Կարեն Կարապետյան. առաջիկայում ակնկալում ենք շինարարության ոլորտի աճի տեմպերի ավելացում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շինարարության ոլորտում 2018 թվականին ակնկալում է որոշակի աշխուժություն: Այդ մասին վարչապետը նշեց կառավարության նիստում՝ ավելացնելով, որ 2017 թվականի ընթացքում շինարարության ոլորտում արձանագրվել է զգալի աճ և առաջիկայում ակնկալվում է այդ տեմպերի ավելացում։

«Doing Business-ի 2018 թվականի զեկույցում անդրադարձ էր կատարվել շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտին և արձանագրվել էին որոշակի խնդիրներ, ինչի կապակցությամբ 2017 թվականի նոյեմբերի 16-ին տրվել էր համապատասխան հանձնարարական։ Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների և կառուցապատողների հետ հանդիպումների արդյունքում առաջացել է շինարարության ոլորտում առկա վարչարարության, իրավական ակտերով նախատեսված ընդհանուր պահանջների պարզեցման և հստակեցման անհրաժեշտություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը տարածքային կառավարման և զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, մարզպետներին հանձնարարեց և Երևանի քաղաքապետին առաջարկեց մեկամսյա ժամկետում մշակել շինարարության ոլորտի ամբողջ գործընթացի հստակեցման և իրավասու մարմինների վարչարարության, թույլտվությունների, եզրակացությունների տրամադրման կարգերի պարզեցման, հայեցողական լիազորությունների հստակեցմանն ուղղված առաջարկությունների փաթեթ և ներկայացնել կառավարության աշխատակազմ։

Կառավարության աշխատակազմի ղեկավարին և Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվեց 10-օրյա ժամկետում կառուցապատողների, ներդրողների մասնակցությամբ կազմակերպել խորհրդակցություն՝ նախապատրաստելով բոլոր շահագրգիռ կառույցներին:

«Մենք շինարարության ոլորտում 2018 թվականին ակնկալում ենք որոշակի աշխուժություն, պետք է մաքսիմալ լսել ինչն է իրենց խանգարում և շատ պարզ, հստակ մեխանիզմ դնել, որը տարբեր մեկնաբանությունների քիչ տեղիք կտա»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը։

29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
52314
-1118
Արծաթ
864.36
-37.85