Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Վահրամ Բաղդասարյան. Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է
22/01/2018 13:29
Կիսվել

Վահրամ Բաղդասարյան. Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշում է, որ Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծեց, որ դեռ երկու տարի առաջ նախընտրական և հետընտրական շրջանում իրենք հայտարարել են, որ հարկային դաշտում արհեստական քաղաքականություն չի իրականացվելու, նախընտրական շրջանում դուրեկան բյուջե կամ ծրագիր չեն ներկայացնելու՝ հանրության ձայները շահելու համար: «Հետընտրական շրջանում իրավիճակը նույնը պետք է լինի: Մենք ռեալ գնահատում ենք մեր հնարավորությունները, ռեսուրսները: Մենք անընդհատ խոսում ենք այն մասին, թե ինչպես անենք, որպեսզի կարողանանք արտաքին պարտքը մարելուն զուգահեռ բարձրացնել թոշակները և աշխատավարձերը: Իսկ հարկերը իջեցնելով, ինչպես պահանջում են մեր որոշ գործընկերներ, նման քաղաքականություն իրականացնել հնարավոր չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վահրամ Բաղդասարյանը:

Միևնույն ժամանակ, Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ հանրության որոշ հատվածի մոտ դժգոհությունների և հուզումների առկայության պարագայում իրենք պարտավորվում են տանել բացատրական աշխատանքներ: «Մենք հունվարի 23-ին կազմակերպում ենք լայնածավալ խորհրդարանական լսումներ, որպեսզի այդ հարցերի պատասխանները տանք: Եթե դուք ուշադրություն դարձնեք, մեզ մոտ գնաճը 2.6 տոկոս է, իսկ դուք ամեն ինչ պետք է համեմատության դաշտում նայեք: Տարածաշրջանի բոլոր երկրներում գնաճը տատանվում է 6.8-7.6 տոկոսի շրջանակներում, սակայն սա սփոփանք չէ, մենք նայում ենք իրավիճակին, ներկայացրել ենք ապագայի ծրագրեր, ապագային միտված բյուջե և պետք է կարողանանք այնպիսի քաղաքականություն տանել, որ առաջիկա տարիներին ունենանք թոշակների և աշխատավարձերի աճ»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նա նաև հավելեց՝ եթե լսումների արդյունքում պարզվի, որ որոշ ապրանքներ արհեստականորեն են թանկացել, իրենք դրանից կանեն հետևություններ, իսկ մեղավորների առկայության դեպքում նրանք կպատժվեն:

Պատգամավորը վստահեցնում է, որ կառավարությունը տնտեսական ոլորտում բավականին ճկուն քաղաքականություն է վարում: «Մենք ունենք ներդաշնակ տնտեսական աճ: Ես կարծում եմ, որ այն քաղաքականությունը, որը որդեգրել է կառավարությունը, հաջողված է, և առաջիկա տարիներին մենք դրա արդյունքները կտեսնենք»,- եզրափակեց Բաղդասարյանը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2