Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Արթուր Ջավադյան. Հայաստանում սննդամթերքի թանկացումն ավելի մեծ չափով է ազդում գնաճի վրա, քան տարածաշրջանի մյուս երկրներում
23/01/2018 15:32
Կիսվել

Արթուր Ջավադյան. Հայաստանում սննդամթերքի թանկացումն ավելի մեծ չափով է ազդում գնաճի վրա, քան տարածաշրջանի մյուս երկրներում

Հայաստանում սպառողական զամբյուղում սննդամթերքի տեսակարար կշիռը 41 տոկոս է, Վրաստանում` 30, Ռուսաստանում` 31, Թուրքիայում` 22 տոկոս: Դրանով պայմանավորված սննդամթերքի գների աճը մեր երկրում ավելի մեծ չափով է նպաստում գնաճի ընդհանուր ցուցանիշին, քան տարածաշրջանի այլ երկրներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գնաճը մեղմելու հնարավորությունները քննարկող խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «Հայաստանում սպառողական զամբյուղում սննդամթերքի տեսակարար կշիռը 41 տոկոս է, այսինքն` միջին սպառողը իր ծախսումների 41 տոկոսն ուղղում է սննդամթերքի ձեռքբերմանը: Զարգացած երկրներում այդ ցուցանիշը 10-11 տոկոս է, առավելագույնը` 15 տոկոս»,-ասաց Արթուր Ջավադյանը` հավելելով, որ 2017-ին Հայաստանում սննդամթերքի 5.5 տոկոս գների միջին աճը հանգեցրել է 2.3 տոկոս գնաճի, իսկ Վրաստանում 7.3 տոկոս սննդամթերքի աճը հանգեցրել է 2.2 գնաճի:

Արթուր Ջավադյանը շեշտեց, որ Հայաստանում գնաճի ցուցանիշը հաշվարկվում է ներկայացուցչական սպառողական զամբյուղի հիման վրա, որն առավելապես ներկայացնում է ցածր խավի սպառման կառուցվածքը, իսկ գնաճի վրա առանձին ապրանքատեսակների գների կտրուկ բարձրացման ազդեցության մասին հարցադրումները գերագնահատված են:

Անդրադառնալով տարածաշրջանի երկրներում գնաճի ցուցանիշների մեծությանը` ԿԲ նախագահը տեղեկացրեց, որ 2017-ին Վրաստանում գնաճը կազմել է 6.7, Ադրբեջանում` 7.9, Ռուսաստանի Դաշնությունում` 2.5, Ուկրաինայում` 13.7, Մոլդովայում` 7.3, Թուրքիայում` 19.9, Իրանում` 10 տոկոս: Հայաստանում 2017-ին գնաճը եղել է 2.6 տոկոս:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01