Տնտեսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Վազգեն Սաֆարյանը նոր տնտեսական քաղաքականություն է ակնկալում առաջիկայում ձեւավորվելիք կառավարությունից
14/03/2018 16:14
Կիսվել

Վազգեն Սաֆարյանը նոր տնտեսական քաղաքականություն է ակնկալում առաջիկայում ձեւավորվելիք կառավարությունից

Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը մեծ հույսեր է կապում ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում ընտրված Արմեն Սարգսյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ ընդգծելով, որ սպասվող փոփոխություններից, նոր ձեւավորվելիք կառավարությունից ակնկալում է հատկապես  տնտեսական ոլորտում նոր քաղաքականության որդեգրում:

«Մենք կողմ ենք, որ  հանրապետությունն ունենա  խորհրդարանական համակարգ եւ կուսակցությունները հնարավորինս շատ ներկայացված լինեին այնտեղ, որպեսզի նրանք կարողանային ներկայացնել իրենց գաղափարները: Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մեր կուսակցության նախագահության անդամների հետ, մենք ներկայացրել ենք մեր մոտեցումները Հայաստանի ապագայի վերաբերյալ թե՛ տնտեսական, թե՛ արտաքին քաղաքական ուղղությամբ, եւ թե՛ այն բարոյահոգոբանական վիճակի, որում հայտնվել ենք: Կարծում եմ՝ նորընտիր նախագահը, թեեւ առաջնային մանդատով օժտված չի լինելու, ամեն դեպքում մնում է երկրի առաջին դեմքը, եւ նրա հետ հույսեր ունենք»,-ասաց Վազգեն Սաֆարյանը՝ մանրամասնելով, որ նոր կառավարությունից կուսակցության հիմնական սպասումները կապված են արդյունաբերական եւ գյուղատնտեսական ոլորտների հետ:

 «Նոր կառավարությունը պետք է ունենա նոր քաղաքականություն՝ հենվելով նախկինի լավ դրսեւորումների, արժեքների վրա, եւ վերացնի այս տարիների բացթողումները»,-նշեց կուսակցության նախագահը:

Անդրադառնալով նախորդ ամիս ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին, ըստ որոնց՝ նախորդ տարի Հայաստանի տնտեսությունը գրանցել է 7.5 տոկոս աճ, Վազգեն Սաֆարյանը նշեց, որ թեեւ դրական է համարում մի քանի ուղղությունների բարելավումը, ինչպիսիք են արտահանումը, շինարարությունը, այնուամենայնիվ, տնտեսական աճի ազդեցությունը նախեւառաջ պետք է յուրաքանչյուր մարդ զգա անձամբ իր վրա:

«Դա նախեւառաջ պետք է ազդեցություն ունենար սոցիալական վիճակի վրա, աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման: Գուցե հունիսից հետո կառավարությունը շտկում մտցնի, եւ փորձեն ավելացնել թոշակներն ու աշխատավարձերը, որը եւ կլինի ուղիղ համեմատական այդ տնտեսական աճին»,-ասաց նա:

Վազգեն Սաֆարյանը խոսեց նաեւ ներկայիս ընդդիմության մասին՝ նշելով, որ  խորհրդարանում գործող ընդդիմությունը գաղափարական  չէ, այլ պարզապես ընդդիմություն է  իշխանության նկատմամբ, որը դեմ չի գնում այժմյան տնտեսական քաղաքականությանը:

«Այդ ռադիկալ կոչերով նրանք պարզապես ցույց են տալիս, որ ընդդիմություն  են, բայց, կարծում եմ, ժողովուրդը վաղ թե ուշ կհասկանա, թե ովքեր են իր կողքին եւ ովքեր են պայքարում սոցիալական խնդիրների դեմ»,-նշեց կուսակցության նախագահը:

Հարցին, թե որո՞նք են ՀՀ վարչապետի իր նախընտրելի թեկնածուները, Վազգեն Սաֆարյանը չցանկացավ անուններ տալ եւ նշեց, որ այժմ կուսակցությունը սպասողական դիրքորոշում ունի, այդ հարցը պետք է լուծի Հանրապետական կուսակցությունը:

«Այլ հարց է՝ արդյոք նոր վարչապետը կունենա՞ ինքնաքննադատական դիրքորոշում իր կուսակցության քաղաքականություն վերաբերյալ եւ արդյոք նոր քաղաքականություն կմշակի՞»,-եզրափակեց Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահը:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88