Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Սերմացու ցորենի բաշխման գործընթացում չարաշահումների նոր դեպքեր են բացահայտվել. հարուցվել են քրեական գործեր
28/03/2018 19:38
Կիսվել

Սերմացու ցորենի բաշխման գործընթացում չարաշահումների նոր դեպքեր են բացահայտվել. հարուցվել են քրեական գործեր

Շիրակի մարզի դատախազությունում շարունակվում են տեղական սերմարտադրողներից և ՌԴ-ից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրությունները: Դրանց արդյունքում հայտնաբերվել է հնարավոր չարաշահումների հերթական դեպքերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, մասնավորապես՝ 2018 թվականի մարտի 17-ին նյութեր նախապատրաստելու համար ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ամասիայի  բաժին են ուղարկվել մարզի Մեղրաշատ և Իսահակյան համայնքների իրավասու  պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների վերաբերյալ նյութերը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ նշված համայնքների ղեկավարները, նպատակ ունենալով աշնանացան ցորենի բաշխման գործընթացում հափշտակել համայնքի  բնակիչներին հասանելիք սերմացուն, 2012-2016թթ. ընթացքում Մեղրաշատ համայնքի թվով 23 և Իսահակյան համայնքի թվով 7 բնակիչների տվյալները ձևականորեն ներառել են  պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակներում, սակայն նրանց անվամբ դուրս գրված սերմացուն  վերջիններին հատկացնելու փոխարեն, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել են:

Բացի այդ, Իսահակյան համայնքի ղեկավարը շահառու 4 այլ բնակիչների տվյալներով ելքագրված սերմացու ցորենից միայն մի մասն է հանձնել վերջիններին, իսկ նրանց անվամբ ելքագրված մնացած մեծ մասն անձամբ ստացել և տնօրինել է` հափշտակելով նաև դրա մի մասը:

Այնուհետև, հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով՝ համայնքների ղեկավարներն անձամբ կազմել և իրենց ստորագրությամբ ու համայնքապետարանի կնիքով հաստատել են աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի ստացումը հավաստող բովանդակությամբ կեղծ բաշխացուցակներ, որոնցում ներառել են նաև այն բնակիչների տվյալները, ովքեր կամ առհասարակ սերմացու ցորեն չեն ստացել կամ ստացել են նշվածից շատ ավելի քիչ քանակությամբ և դրանք հանձնել Շիրակի մարզպետարանին:

Վերոգրյալից բացի, համայնքների ղեկավարներն առանձին-առանձին նույն ժամանակահատվածում ստացված սերմացու ցորենի դիմաց Մեղրաշատ համայնքի թվով հինգ և Իսահակյան համայնքի թվով 28 բնակիչների կողմից համայնքապետարանների աշխատակիցներին վճարած գումարները և բնամթերքը (ցորենը) չեն մուտքագրել համայնքների բյուջե, գումարները չի փոխանցել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ հաշվեհամարին, այլ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը` յուրացման եղանակով հափշտակել են և իրենց կողմից սերմացու  ցորենի հափշտակության հանգամանքը թաքցնելու նպատակով աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու տրամադրելու բովանդակությամբ կեղծ բաշխացուցակները տրամադրել են Շիրակի մարզպետարանին, որոնցում համայնքների բնակիչների կողմից կատարված վճարումները ներառված չեն եղել:

Արդյունքում, ստացած սերմացուի դիմաց Մեղրաշատ համայնքի բնակիչների անվամբ կուտակված ընդհանուր 6.432.000 ՀՀ դրամ և Իսահակյան համայնքի բնակիչների անվամբ կուտակված ընդհանուր 10.918.000 ՀՀ դրամ գումարների պարտքը հետագայում, կառավարության համապատասխան որոշմամբ, զիջվել են պետության կողմից:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից փաստերից յուրաքանչյուրի առթիվ ՀՀ քրեական  օրենսգրքի  179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել են 2 քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98