Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.50+0.50
EUR BUY - 408.00-2.00 EUR SELL - 414.00-5.00
OIL:  BRENT - 73.10-0.16 WTI - 70.19+0.09
COMEX:  GOLD - 2622.90-1.42 SILVER - 29.89-3.11
COMEX:  PLATINUM - 926.90-1.62
LME:  ALUMINIUM - 2528.50-2.94 COPPER - 9028.50-0.27
LME:  NICKEL - 15508.00-2.23 TIN - 29116.00+0.07
LME:  LEAD - 1981.50-1.42 ZINC - 2995.00-3.25
FOREX:  USD/JPY - 155.26+1.06 EUR/GBP - 1.0377-1.13
FOREX:  EUR/USD - 1.0377-1.13 GBP/USD - 1.2582-0.88
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42326.87-2.58 NASDAQ - 19392.69-3.56
STOCKS US: S&P 500 - 5872.16-2.95
STOCKS JAPAN:  NIKKEI - 38813.58-0.69 TOPIX - 2713.83-0.22
STOCKS CHINA:  HANG SENG - 19752.51-0.56 SSEC - 3370.03-0.36
STOCKS EUR:  FTSE100 - 8199.11+0.05 CAC40 - 7384.62+0.26
STOCKS EUR:  DAX - 20242.57-0.02
19/12/2024  CBA:  USD - 394.91+0.29 GBP - 499.13-2.67
19/12/2024  CBA:  EURO - 410.98-3.29
19/12/2024  CBA:  GOLD - 33463.93+15.70 SILVER - 385.41+0.86
Արագաչափերի ցուցանակներին կից կտեղադրվեն առավելագույն արագության սահմանափակման նշաններ
12/04/2018 17:50
Կիսվել

Արագաչափերի ցուցանակներին կից կտեղադրվեն առավելագույն արագության սահմանափակման նշաններ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետի պաշտոնակատարը մի շարք հանձնարարականներ է տվել։

Կարեն Կարապետյանի երրորդ հանձնարարականը վերաբերում էր մարզպետարանների աշխատակազմի գործունեության գնահատմանը: «2017 թվականին մշակվեցին մարզպետների գործունեության գնահատման չափորոշիչները։ Միաժամանակ մարզպետների աշխատանքի արդյունավետությունն ուղղակիորեն կապված է մարզպետարանների աշխատակազմի ոլորտային վարչությունների գործունեությունից։ Այդ վարչություններն իրենց գործունեությունն իրականացնում են համապատասխան նախարարությունների հետ համատեղ կամ միջնորդավորված»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը և հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին 1-ամսյա ժամկետում տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել առաջարկություններ մարզպետարանների ոլորտային վարչությունների գործունեության գնահատման չափանիշների վերաբերյալ, և ըստ դրանց՝ վեց ամիսը մեկ նախարարությանը և մարզպետներին ներկայացնել խորհրդատվական բնույթի տեղեկատվություն վարչությունների գործունեության արդյունավետության մասին։

Կարեն Կարապետյանը հանձնարակական է տվել նաև հանրապետական գործադիր մարմինների 2018 թ. գործունեության վերաբերյալ: «Կառավարության անցյալ շաբաթվա նիստի ընթացքում տրվեց հանձնարարական հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին՝ ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի 1-ին եռամսյակում, ըստ ոլորտի՝ միջոցառումների ծրագրերի, գերակա խնդիրների կատարողականները, այս ժամանակահատվածում կատարված և ակնկալվող ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը», – նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարելով առաջիկա շաբաթվա ընթացքում կազմակերպել գործադիր մարմինների ղեկավարների պաշտոնակատարների և ղեկավարների, ինչպես նաև մարզպետների կատարողականների, հաշվետվությունների ներկայացումը և զեկուցումը, ինչպես նաև ապահովել համապատասխան տեղեկատվության տրամադրումը հանրությանը։

Ճանապարհային նշանների անհամապատասխանությունները վերացնելու նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման և զարգացման նախարարների պաշտոնակատարներին, ինչպես նաև ոստիկանության պետին 1-ամսյա ժամկետում համատեղ քննարկել և, համաձայնեցնելով ոստիկանության հետ, միջոցներ ձեռնարկել ճանապարհային նշանների անհամապատասխանությունների վերացման, բնակավայրերի սկզբի և վերջի նշանների և արագաչափ սարքավորումների առկայության վերաբերյալ ցուցանակներին կից առավելագույն արագության սահմանափակման նշումներ տեղադրելու ուղղությամբ։ «Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներին տեղադրված մի շարք ճանապարհային նշանների ուսումնասիրման արդյունքում վերհանվել են համապատասխան նշանների անհամապատասխանություններ, որոնք կարող են տարընկալում առաջացնել վարորդների համար։ Միաժամանակ արագաչափ սարքավորումների առկայության վերաբերյալ ցուցանակներին կից կարող են տեղադրված լինել նաև արագության սահմանափակման վերաբերյալ նշումներ»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը։

Այսօրվա նիստի վերջին հանձնարարականն էներգախնայողական ռեժիմների վերաբերյալ էր: «2017 թվականի փետրվարի 2-ին ընդունվել է կառավարության էներգախնայողության գործուղությունների ծրագրի երկրորդ փուլը։ Կարևորելով Էներգետիկ անկախության ամրապնդման քաղաքականությունը և պետական հաստատուն ծախսերի արդյունավետ օգտագործման, կրճատման խնդիրները՝ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների պաշտոնակատարներին և ղեկավարներին, մարզպետներին՝ խիստ պահպանել նշված ծրագրով սահմանված գործողությունների կատարումը և ձեռնարկել միջոցներ էներգետիկ ծախսերի կրճատման, էներգախնայողության ռեժիմների ներդրման ուղղությամբ», – ասել է Կարեն Կարապետյանը: Հանձնարարվել է նաև կառավարության աշխատակազմի ղեկավարին սահմանել վերահսկողություն առաջին կետով նախատեսված գործողությունների վերաբերյալ և պարբերաբար զեկուցել ընթացքի մասին։

19/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.91
+0.29
Եվրո (EUR)
410.98
-3.29
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.07
-0.08
33463.93
+15.70
Արծաթ
385.41
+0.86