Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
Արմեն Սարգսյան. Հայաստանում իրադրության սահմանադրական ուղով կարգավորմանն այլընտրանք չկա
30/04/2018 13:18
Կիսվել

Արմեն Սարգսյան. Հայաստանում իրադրության սահմանադրական ուղով կարգավորմանն այլընտրանք չկա

Հայաստանում ստեղծված իրադրությունն ունի կարգավորման միայն մեկ տարբերակ՝ Սահմանադրության  շրջանակում: Այլ ուղիներ չկան և չեն կարող լինել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բելառուսի Համազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

«Մենք պետք է բոլորս հարգենք Սահմանադրությունը: Իսկ Սահմանադրությունը հստակ ասում է՝ կա միայն մեկ բարձր մակարդակ՝ խորհրդարանը, որտեղ պետք է ընտրվի երկրի վարչապետը: Ոչ փողոցում, ոչ հավաքների ժամանակ կամ որևէ այլ շենքում, բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն խորհրդարանի շենքում: Ով էլ սահմանադրորեն ընտրվի վարչապետ, ես որպես պետության ղեկավար կստորագրեմ հրամանագիր տվյալ անձին վարչապետի պաշտոնում նշանակման վերաբերյալ, եթե իհարկե չլինեն սահմանադրության խախտումներ ընտրության գործընթացում»,-ընդգծել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպիսի լուծում է նա տեսնում խնդրի համար՝ Սարգսյանը պատասխանել է. «Կա միայն մեկ ճանապարհ՝ սահմանադրական, այլ ուղիներ չկան և չեն կարող լինել: Ոչ ոք չի կարող և չպետք է բացի «Պանդորայի արկղը», այն արկղը, երբ մարդիկ կսկսեն չհարգել սահմանադրությունը: Եթե մեկ անգամ դա լինի, կլինեն երկրորդ, երրորդ նախադեպեր»:

Խոսելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառների մասին՝ նախագահն ընդգծել է, որ դա կոմպլեքս հարց է և պարզունակ չէ: Արմեն Սարգսյանը շեշտել է, որ ցանկացած փոփոխություն, որը կատարվում է երկրի մասշտաբով, շատ զգայուն է: «Կան արտաքին և ներքին ազդեցություններ, տնտեսական դժվարություններ, սոցիալական անարդարություն, կոռուպցիա: Երիտասարդները ցանկանում էին ավելի հստակ պատկերացում ունենալ իրենց ապագայի մասին: Կարծում եմ՝ սա կոմպլեքս հարց է, որը երկար տարիների ընթացքում կառավարության և ժողովրդի միջև երկխոսության բացակայության պատճառով ձևավորվել էր, իսկ այս պահին էմոցիոնալ առումով դուրս եկավ իր սահմաններից»,- ասել է Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ երկրում ընտրությունների անցկացում ՝ լինեն դրանք խորհրդարանական, թե նախագահական, ցանկացած գործընթացի համար կիզակետային պահ են հանդիսանում, էմոցիաներն ու դժգոհությունները ինքնարտահայտման հնարավորություն են ստանում: «Կարծում եմ՝ մեր դեպքը հենց այսպիսինն էր: Ցանկացած երկրում նման մասշտաբի քաղաքական բարեփոխումները հեշտ չեն տրվում: Անգամ ամենազարգացած և կայուն երկրներում ցանկացած քաղաքական բարեփոխում կամ փոփոխություն դյուրին չեն: Տեսեք Մեծ Բրիտանիային և «Brexit»-ը: Այն բացարձակ հեշտ չէ»,- նշել է ՀՀ նախագահը:

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39