
Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմին
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում Սուրեն Կարայանն այսօր հրաժեշտ է տվել նախարարության ողջ անձնակազմին:
Իր խոսքում Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել գեարտեսչության աշխատակիցներին` նշելով, որ նախարարության առջև դրված բոլոր թիրախները գերակատարվել են և գրանցվել են գոհացուցիչ արդյունքներ:
«Շնորհակալություն եմ ուզում հայտնել վերջին 18 ամիսների ծավալուն և արդյունավետ աշխատանքի համար: Այստեղ աշխատում են բարձր պրոֆեսիոնալ ունակություններով մասնագետներ: Ցանկանում եմ, որ առաջիկայում ևս շարունակեք նույն եռանդով աշխատել մեր երկրի տնտեսության զարգացման համար»,- նշել է Սուրեն Կարայանը: