Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 363.50+1.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70035.71-0.92 TOPIX - 4154.11-0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 24130.50-0.62 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
07/10/2026  CBA:  USD - 362.32+0.18 GBP - 478.84-0.85
07/10/2026  CBA:  EURO - 405.44-1.75
07/10/2026  CBA:  GOLD - 48417+195 SILVER - 710.58-9.14
Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողները պահանջում են վերանայել լիցենզավորման նոր համակարգը
04/06/2018 12:33
Կիսվել

Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողները պահանջում են վերանայել լիցենզավորման նոր համակարգը

Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները հունիսի 6-ին կհանդիպեն տրանսպորտի նախարարության պատասխանատուների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետությունից  Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր  բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ, հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի և փոխվարչապետի խորհրդական Գեորգի Մուրադյանի հետ: «Նրանք մեզ խոստացան խնդիրները քննարկել տրանսպորտի նախարարության ներկայացուցիչների հետ, ապա հունիսի 6-ին աշխատանքային հանդիպում կազմակերպել նախարարության աշխատակիցների և մեզ հետ, և ճանապարհային քարտեզ պետք է որոշենք բոլորով միասին»,-տեղեկացրեց ցուցարարներից  մեկը:

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, անդրադառնալով նախկին լիցենզավորման համակարգին վերադառնալու վարորդների պահանջին, նշեց, որ հարցը դեռ քննարկման փուլում է: «Լիցենզավորումը եթե ներդնենք, լինելու են հստակ պահանջներ և պայմաններ: Լիցենզավորման նոր կարգն ավելի խիստ պահանջներ կառաջադրի, և չի լինելու նախկին բարձիթողի վիճակը»,-ասաց նա;

Վաղ առավոտից կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ուղևորափոխադրողները դժգոհում են, որ հունիսի 1-ից հայ վարորդների համար դեպի ՌԴ և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար նոր կարգ է գործելու: Վարորդները պահանջում են նաև վերադառնալ լիցենզավորման համակարգին, ինչպես նախկինում էր, քանի որ մրցութային գործող համակարգը նրանց չի գոհացնում: Ցուցարարները բողոքում են, որ լիցենզիա տալու համար պահանջում են, որ ընկերությունները պետք է ունենան նվազագույնը չորս նոր մեքենա, մինչդեռ ընկերություններ կան, որոնք երկու մեքենա ունեն:

Մայիսի 29-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպել էր ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին, լսել նրանց պահանջները և տեղեկացրել, որ նրանց կողմից առաջադրված խնդիրներն արդեն օրակարգում են:

2018 թվականի ապրիլի 27-ին ուժի մեջ է մտել «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության  միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագիրը:

Ըստ Համաձայնագրի՝ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կամ տարանցիկ ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի համար տրամադրվում է մեկանգամյա թույլտվություն:

Հաշվի առնելով վերոնշյալը՝  միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ կազմակերպելու մեկանգամյա թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝  ներկայացնելով համապատասխան դիմում և պետական տուրքի վճարման անդորրագիր (գանձապետական հաշիվ՝ 900005001277):

07/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.32
+0.18
Եվրո (EUR)
405.44
-1.75
Ռուբլի (RUR)
4.2481
+0.0071
Լարի (GEL)
139.35
+0.12
48417
+195
Արծաթ
710.58
-9.14