Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 422.00-2.00
OIL:  BRENT - 104.32-4.09 WTI - 100.05-3.26
COMEX:  GOLD - 4366.20+0.04 SILVER - 64.55+2.30
COMEX:  PLATINUM - 1797.60+1.24
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.62-0.55 EUR/GBP - 1.1596-0.04
FOREX:  EUR/USD - 1.1596-0.04 GBP/USD - 1.3518+0.19
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Նիկոլ Փաշինյան. գործարարներն այսուհետ ազատված են Բաղրամյան 26 ճամպրուկներով փող տանելու պարտականությունից
07/06/2018 20:57
Կիսվել

Նիկոլ Փաշինյան. գործարարներն այսուհետ ազատված են Բաղրամյան 26 ճամպրուկներով փող տանելու պարտականությունից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խոսակցություններին, թե այն գործարարները, որոնց նկատմամբ հարկային տուգանքներ են դրվել, ենթարկվում են հետապնդումների և ռեպրեսիաների: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ոչ ոք չի խոսում այդ նույն գործարարների հետ իր հանդիպման մասին: «Ես նրանց ասել եմ, հարգելի գործարարներ, ես չգիտեմ, թե դուք ամիսը քանի անգամ ու ինչ չափի ճամպրուկներով ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք այդ պարտականություններից: Ես հարցրել  եմ՝ եղե՞լ է այդպիսի մեխանիզմ, նրանք ասել են, այո, եղել է: Ոչ ոք չի ասում, որ գործող կառավարությունն այդ նույն հետապնդվող գործարարներին ճամպրուկներով փող է նվիրել: Այսինքն, եթե նրանք ազատված են այդ փողերը ինձ բերելու պարտավորությունից, նշանակում է, որ կառավարությունը նրանց նվիրել է այդ գումարները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Հարցին, թե դրանք չմուծված հարկերի ճամպրուկներն ե՞ն, որոնք բյուջե են գնալու, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այո, ճամպրուկների այն մասը, որ պետք է գա բյուջե, գալու է բյուջե, իսկ մյուս մասը ես հույս ունեմ, որ իրենք ոչ թե շվեյցարական բանկեր կտանեն, այլ կներդնեն Հայաստանի տնտեսության մեջ»:

Լրագրողներից մեկը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26 ճամպրուկներ տանելու մասին հայտարարությամբ հանցագործության մասին հաղորդում է տալիս և հարցրեց՝ ԱԱԾ-ն զբաղվելո՞ւ է դրանով: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԱԾ-ն ամեն ինչով էլ զբաղվելու է, սակայն ընդգծեց, որ մի բան է քաղաքական հայտարարություն անելը, ուրիշ բան քրեական դատավարությունը: «Մենք կարող ենք քաղաքական համոզմունք ունենալ և նույնիսկ արձանագրել ճշմարտություններ, բայց մենք չենք կարող արձակել դատավճիռներ: Դատավճիռներ արձակում է դատարանը, որն այլևս Բաղրամյան 26-ից հրահանգներ չի ստանում և որը կարող է վճիռներ կայացնել միայն որևէ գործում ապացույցների առկայության հիման վրա»:

Դիտարկմանը, թե այդ հայտարարության հիման վրա ԱԱԾ-ն կարող է գործ հարուցել, վարչապետը պատասխանեց. «Դե թող հարուցի»:

Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն լքած գործարարներն արտահերթ ընտրություններին մասնակցեն «Ելք» դաշինքի ցուցակով, եթե որոշում կայացվի, որ ընտրությունների են գնում «Ելք» դաշինքով, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես այդ գործարարներին հարցրել եմ՝ բացատրեք, թե ձեր ինչի՞ն է պետք պատգամավոր լինելը: Եվ շատ հաճախ ինձ տրվում է բացատրություն, որ մենք բացարձակապես չենք ուզում լինել պատգամավոր, մեզ ասում են գնա դարձիր պատգամավորի թեկնածու և ձայներ հավաքիր մեզ համար: Ես արդեն իմ ելույթում արդեն ասել եմ, որ գործարարի կարգավիճակը պետք է լինի պատվաբեր: Մարդիկ պետք է զգան, որ պետությունը և ժողովուրդը շնորհակալ են օրինապահ գործարարներից, որոնք շահույթ են ստանում, բայց միևնույն ժամանակ ուրիշների համար աշխատատեղեր են ստեղծում և պետության համար եկամուտներ են ապահովում: Եվ գործարարները չպետք է ձգտեն լինել պատգամավոր, որովհետև պետությունը պետք է երաշխավորի գործարարների բիզնեսի անվտանգությունը: Մենք չենք պատրաստվում գործարարների հետ ոչ մի տոկոս փայ մտնել»:

Փաշինյանը վստահեցրեց, որ գործարարների հետ որևէ ստվերային պայմանավորվածություններ ձեռք չի բերել: Նա ընդգծեց, որ կամ գործարարները պետք է աշխատեն օրենքով, կամ չաշխատեն, իսկ պայմանավորվածություն չի կարող լինել:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67