Տնտեսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Ֆինանսների նախարարությունը պատրաստ է մշակել բյուջեի ավելի ընկալելի ձևաչափ
13/06/2018 17:21
Կիսվել

Ֆինանսների նախարարությունը պատրաստ է մշակել բյուջեի ավելի ընկալելի ձևաչափ

Հունիսի 13-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ գլխավորությամբ:

Քննարկվել են «Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագրի 9 թիրախային ոլորտներից մեկի՝ հանրային ֆինանսների կառավարման ոլորտի հիմնախնդիրները, որոնք,  մասնավորապես,  վերաբերում են քաղաքացու համար մատչելի, պարզեցված բյուջեի մշակման մեխանիզմներին:

Կարեն Բրուտյանը նշել է, որ նման հանդիպումների պարբերական բնույթը պայմանավորված է պետական ֆինանսների կառավարման ոլորտում համագործակցության լայն շրջանակով, որը ներառում է նաև պարզեցված բյուջեի մշակումը և այն հասարակության համար ծախսերի, եկամուտների և դեֆիցիտի մասով ավելի մատչելի ու հասկանալի դարձնելը:

«Պարզեցված բյուջեի մասով նախարարությունը պատրաստ է մշակել այնպիսի ձևաչափ, որը հնարավորություն կտա բյուջեն ավելի ընկալելի և օգտակար դարձնել քաղաքացու համար», – ասել է Բրուտյանը և հավելել, որ նախարարությունը մշակել և հանրությանն է ներկայացրել պարզեցված բյուջեի իր տարբերակը և պատրաստ է լսել առաջարկներ այդ փաստաթուղթն ավելի նպատակային դարձնելու համար:

Գենդերային զգայուն բյուջետավորման մեխանիզմների մշակումն, ըստ նախարարի առաջին տեղակալի, պետք է իրականացվի համապատասխան ճյուղային նախարարությունների հետ համագործակցության միջոցով, որին պատրաստ է աջակցել նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը: 

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանի խոսքով՝ նման նախաձեռնության հիմքում ՔՀԿ-կառավարություն հակակոռուպցիոն բարեփոխումների և մի շարք այլ հաջողված համատեղ ծրագրերի փորձն է, և ծրագրի հիմնական նպատակն է հանրային ֆինանսների կառավարման շրջանակներում ապահովել տարբեր ոլորտների համակարգված աշխատանքը՝ ֆինանսների նախարարության հետ համագործակցության միջոցով:

Հանդիպման ավարտին ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը ընդգծել է, որ ՀԿ-ների հետ նման աշխատանքների իրականացումը կնպաստի ՀՀ ֆինանսների նախարարության՝ որպես բյուջետային գործընթացի կազմակերպչի վարքագիծը ավելի ընկալելի դարձնելուն և պետական ֆինանսների վերաբերյալ հասարակության տարբեր շերտերի հետաքրքրության շրջանակն ընդլայնելուն:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58