Հունվար-մայիս ամիսներին Հայաստանում մսի արտադրությունն ավելացել է 0.8%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 16,523.2 տոննա միս, ինչը 0.8 %-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Միևնույն ժամանակ երշիկեղենի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10.3%-ով և կազմել 4,289.3 տոննա։
Մսի կիսապատրաստուկների արտադրությունը կազմել է 341.5 տոննա, ինչը 18.3 %-ով ավելին է նախորդ տարվա ցուցանիշի համեմատությամբ։