Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 39376.09-0.40 TOPIX - 2741.52+0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 19846.88-2.84 SSEC - 3421.97-1.39
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
12/11/2024  CBA:  USD - 387.51+0.15 GBP - 496.75-2.21
12/11/2024  CBA:  EURO - 411.46-1.85
12/11/2024  CBA:  GOLD - 32701.06-814.29 SILVER - 390.15-2.77
Արծվիկ Մինասյանի հանդիպումը՝ ՀԲԽ ներկայացուցիչների հետ
06/07/2018 13:30
Կիսվել

Արծվիկ Մինասյանի հանդիպումը՝ ՀԲԽ ներկայացուցիչների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի խմբի ֆինանսական հատվածի գնահատման ծրագրի առաքելության հետ՝ պատվիրակության ղեկավար Իսֆանդյար Զաման Խանի գլխավորությամբ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից։

Պատվիրակության կազմում ընդգրկված են մասնագետներ Ֆիոնա Էլիզաբեթ Սթյուարթը, Տանյա Կոնիդարիսը, Անժելա Պրիգոժինան։ Հանդիպմանը մասնակցել են ՏԶՆ նախարարի տեղակալներ Ալբերտ Բաբայանն ու Ավագ Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք։

Հանդիպմանը քննարկվել են ՓՄՁ-ների ֆինանսական հասանելիությանն առնչվող հարցեր, անդրադարձ է եղել կառավարության կողմից իրականացվող ֆինանսական հասանելիության և ներառականության ապահովման գործընթացին։ ՀԲԽ ներկայացուցիչները հայտնել են այն աշխատանքների մասին, որոնք ներկայում իրականացնում են Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համատեղ։ Մասնավորապես, ներկայում 17 հոգանոց աշխատանքային խումբը ֆինանսական առողջության գնահատում է կատարում Հայաստանում։

Նախարարը ներկայացրել է ներդրումային ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձել պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը։

Կողմերը խոսել են նաև հարկային օրենսդրության, ֆինանսական և բանկային համակարգի,կապիտալի շուկայի զարգացման, կիբերանվտագությանն առնչվող և մի շարք այլ հարցերի մասին։

12/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.51
+0.15
Եվրո (EUR)
411.46
-1.85
Ռուբլի (RUR)
3.95
+0.00
Լարի (GEL)
141.82
-0.43
32701.06
-814.29
Արծաթ
390.15
-2.77