2018թ. առաջին կիսամյակում Հայաստանում արտահանումն աճել է 20%-ով
2018 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի և այլ երկրների արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 3,476 մլրդ ԱՄՆ դոլար։ 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 28.9%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից (ԱՎԾ):
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1.145 մլրդ ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2018թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանն արտահանել է 1.165 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 2.311 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում նշված ամիսներին աճը կազմել է մոտ 20%, իսկ ներմուծման ոլորտում՝ 33.9%: