Հունվար-հունիս ամիսներին Հայաստանում ալյուրի արտադրությունը նվազել է 16.5%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 67,872.7 տոննա ալյուր, ինչը 2017 թ.-ի համանման ցուցանիշին զիջում է 16.5%-ով։
Միևնույն ժամանակ, ձավարեղենի արտադրությունը նվազել է 14.4%-ով և կազմել 481.2 տոննա, հացի արտադրությունը կազմել է 133.7 տոննա, ինչը զիջում է նախորդ տարվա համանման ցուցանիշը 2.4 %-ով, հրուշակեղենի արտադրությունը աճել է 2.3%-ով և կազմել 8,972.1 տոննա, մակարոնեղենի արտադրությունն աճել է 19.3%-ով և կազմել 2,084 տոննա։