2018թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում գարեջրի արտադրությունն աճել է 8.3%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 17,053.7 հազ․ լիտր գարեջուր, որը նախորդ տարվա համանման ցուցանիշը գերազացում է 8․3%-ով։
Միևնույն ժամանակ, օղու արտադրությունը կրճատվել է 35.2%-ով և կազմել 2,347 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունը նվազել է 42.2%-ով և կազմել է 491.5 հազար լիտր։ Գինու արտադրությունը նվազել է 2.3%-ով և կազմել 4,990.6 հազար լիտր, շամպայն գինիների արտադրությունը նվազել է 2.3%-ով և կազմել 318.9 հազար լիտր։